Կառուցվում է Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհը

17.12.2021 15:20
1518

2021 թ. նոյեմբերի 15-ին Ադրբեջանը մաքսակետ տեղադրեց Կապան-Ճակատեն ճանապարհին…

Այդ ժամանակ էլ սկսվեց այլընտրանքային ճանապարհի նորոգում-կառուցումը,  որն անցնում է Գեղանուշ գյուղով…

Մեկ ամիս առաջ  մենք  Գեղանուշ-Ճակատեն ճանապարհին էինք... Այն հիմա խճապատ է եւ շատ թե քիչ նպաստավոր՝  ենթաշրջանի  Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ եւ Շիշկերտ այցելելու համար:

Դրա հետ մեկտեղ՝ նոյեմբերի վերջին պետական մակարդակով  որոշում կայացվեց՝ կառուցելու  հիմնական՝ 8 կմ երկարությամբ ճանապարհ՝ մինչ այժմ գործած միջպետական  ճանապարհին զուգահեռ…

 Մ-17 ճանապարհի նոր՝ Ադրբեջանի անցակետը շրջանցող հատվածի կառուցումը վստահվեց «Կապանի ՃՇՇ» ՍՊ ընկերությանը, որն էլ աշխատանքները սկսեց մոտ քսան օր  առաջ :

Կառուցվող ճանապարհը, ամենայն հավանականությամբ, ավելի հարմարվետ կլինի, քան Մ-17-ի մինչ այդ գործած հատվածը: Եվ, այդուհանդերձ, խոստովանենք, նոր ճանապարհը կառուցվում է լեռնային դժվար ռելիեֆ ունեցող տարածքներում, որը, առաջին հայացքից, անհաղթահարելի է թվում:

Դեկտեմբերի 16-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն այցելեց կառուցվող ճանապարհի երկու տեղամասեր...

Ի դեպ, նոր ճանապարհի կառուցման գրոհը սկսվել է երկու ճակատով. առաջին՝ գործող մայրուղուց դեպի հարավ, երկրորդ՝ Մ-17-ի՝ Ճակատեն չհասած հատվածից...

Եվ չնայած առկա դժվարություններին, արդեն իսկ ճանապարհաշինարարները   հողային զգալի աշխատանք են կատարել (նաեւ պայթեցումների միջոցով)՝ Կապանի կողմից՝ 1,2 կմ, Ճակատենի կողմից՝ մոտ 4 կմ երկարությամբ:

Աշխատանքների  բարեհաջող  իրականացումը հնարավոր է դարձել ճանապարհաշինական արդիական տեխնիկայի գործածման  շնորհիվ, որում  որոշակի ներդրում ունի «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունը:

Այցելելով աշխատանքային տեղամասեր՝ կառուցվող ճանապարհի աջ՝ Ճակատենից ձգվող հատվածում  հանդիպեցինք ընկերության տնօրեն Արարատ Կարապետյանին, ով  համակարգում էր աշխատանքները: Մեր այցի պահին նա ուղղորդում էր մեքենավարին, ով փորձում էր հստակեցնել ճանապարհի ենթադրյալ ուղին:

–Ես խոսել չեմ սիրում, ահա մեր արած գործը, ինքներդ տեսեք ու գնահատեք,– այդպես արձագանքեց ճանշինի ղեկավարը՝ զրուցելու մեր առաջարկին:

Եվ, այնուամենայնիվ, նա անդրադարձավ շինարարության ընթացքին.

«Ճանապարհը Մ-17 մայրուղու մաս է լինելու, համապատասխանելու է բոլոր պահանջներին, ունենալու է 8-9 մետր լայնություն, որից 6,6 մետրը՝ երթեւեկելի: Իսկ դժվարությունները հաղթահարելի են, եթե ցանկանում ես գործ անել: Դժվարությունները հաղթահարելու միայն մի եղանակ կա՝ անընդհատ աշխատանք. այստեղ ում տեսնում եք՝ բոլորը լուսաբացից մինչեւ արեւամուտ աշխատում են»:

Փորձում ենք ճշտել կառուցվող ճանապարհի բյուջեն, ինչպես եւ կառուցման վերջնաժամկետը, բայց Արարատ Կարապետյանի հավաստմամբ՝ այս պահին կարեւոր է մինչեւ տարեվերջ ժայռերի ճեղքումը, որտեղով կանցնի ապագա ճանապարհը:  Եվ մացառապատ ձորակների ու լեռնակույտերի այս՝ անվերջանալի թվացող շարքը կվերածենք մայրուղու «սեւագրի», իսկ ճանապարհի բյուջեն ու կառուցման վերջնաժամկետը կճշտվեն՝ նախագծային-նախահաշվային փաստաթղթերը պատրաստ լինելուց:

Այնուհետեւ միանում ենք Արարատ Կարապետյանին՝  քայլելով դեպի լեռնալանջի թեքության վրա հազիվ նշմարվող դրոշակը. պարզվում է՝  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տրամադրած հզոր տեխնիկայի օգնությամբ փորձ է  արվում հարթել լեռան մի մեծ ու ցցուն զանգված, ապա քարի ու հողի դուրս բերված կույտը լցնել ձորակն ու մի քանի մետր եւս առաջ տանել՝ անգամ կածանատեղ չունեցող ու  մարդկային երեւակայության մեջ առայժմ չտեղավորվող ճանապարհը:

Մոտ մեկ ժամ զարմանքով ու հիացմունքով հետեւում էինք մեքենավարների աշխատանքին...

Բաժանվում ենք՝ հաջողություն մաղթելով  ճանապարհաշինարարներին՝ հույսով, որ հայ շինարարի ձեռքն ու կամքն ի զորու են առ ոչինչ դարձնելու թշնամու պարտադրած դժվարությունները:

Տիգրանուհի Բադալյան

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11