Խրոխտ ու պատմական Գորիսը

05.02.2020 14:28
1534

Հայաստանի ցանկացած մարզ կամ շրջան ունի իր պատմությունն ու ավանդույթները, ավանդազրույցները, բարքերն ու սովորույթները, ինչպես նաեւ իր տեսարժան ու պատմամշակութային վայրերն ու հուշարձաններն,որոնց պատմիչները, մշակութաբանները եւ ազգագրագետները   հավաքագրել են  տարբեր ժամանակներում ու պատմությունների, հոդվածների, մենագրությունների տեսքով թողել գրքերում, պարբերականներում փոխանցել են սերնդեսերունդ՝պահպանելու մեր երկրի դարավոր արժեքները: Վերջերս որոշեցի այցելել Հայաստանի պատմական մարզերից մեկը՝ Սյունիք, այստեղ պետք է այցելեի պատմական այն վայրերն, որտեղից սկսվում է մեր պատմության  փառավոր էջերից մեկը:  Ինչպես միշտ այդ հարցով դիմեցի իմ լավագույն բարեկամ Սոնա Ստեփանյանին,ով հանդիսանում է «Տուր Դե լյուքս» տուրիստական գործակալության հիմնադիր ու գործադիր տնօրենը խոսքի մեջ նշեց, որ կարող ենք մեր  հանգիստը կազմակերպել մարզի ամենագեղատեսիլ շրջաններից մեկում՝Գորիս քաղաքում, մասնավորապես՝ քաղաքի «Գորիս» հյուրանոցային համալիրում: Մեր երթուղին անցնում էր Հայաստանի Հանրապետության Արարատի, Վայոց ձորի մարզերով: Ճանապարհին մենք ականատեսն եղանք մեր երկրի գեղատեսիլ ու պատմական վայրերին,այն տարածքին, որի համար դարեր շարունակ հայ ժողովուրդը պայքարել է տարբեր թշնամիների դեմ: Մի քանի խոսքով ներկայացնեմ քաղաքի պատմության ու պատմական վայրերի հետ:

Գորիսը ինքնատիպ ճարտարապետական նախագծով քաղաքներից է: Այն հիացնում է մարդկանց գեղատեսիլ բնության անձեռակերտ ստեղծագործություններով, պատմամշակութային հազվագյուտ կոթողներով ու անկրկնելի կոլորիտով:Գորիսը, խորհրդային տարիներին էլ, եղել է զբոսաշրջության հանգրվաններից: Այսօր, նաեւ ի շնորհիվ աշխարհի ամենաերկար թռիչքով Տաթեւի ճոպանուղու, Գորիսը հավակնում է դառնալ զբոսաշրջության կենտրոն:Այն ճանաչված է նաեւ իր հին բնակավայրերով,որտեղից սկիզբ է առել քաղաքի հերոսական ու պատմական անցյալը: Այնուհանդերձ խոսենք մեր հյուրանոցի տեղակայման վայրի ու բարեխիղճ անձնակազմի մասին: Հյուրանոցային համալիրը ղեկավարում է Մերի Պողոսյանն,իսկ մենեջերը հանդիսանում է Նաիրա Իշխանյանն,մի աշխատակազմ, ովքեր ջանքեր չեն խնայում բավարարելու խստապահանջ հյուրերի ցանկություններն ու պահանջները: Հյուրանոցը քայլքով ընդամենը 5 րոպե հեռավորության վրա է գտնվում կենտրոնից: Այստեղ պատուհաններին փակցված են մարզի, մասնավորապես՝Գորիսի տարածաշրջանի նշանավոր մտավորականների, քաղաքական եւ հասարակական գործիչների նկարներով ծանուցողական պաստառները: Հյուրանոցի ներսում տնօրինությունը ներկայացրել են հնաոճ իրեր, Գորիսի հնավայրերից հայտնաբերված տարբեր կենցաղային իրեր՝հյուրերին ու այցելուներին ծանոթացնելու տարածաշրջանի հնագույն պատմության ու ազգագրության հետ: Եռօրյա այցելության ընթացքում եղանք Հին Գորիս գյուղի  Կյորեսի Սուրբ Հռիփսիմե, Գրիգոր Լուսավորիչ (Ըստ ավանդազրույցի այստեղ տեղի է ունեցել հայ հասարակական ու քաղաքական գործիչ, հայ զորավար, սպարապետ Գարեգին Նժդեհի օծումն ու պսակադրությունը) եկեղեցիներում,որոնք կառուցված են 1776, 1897-1904 թվականներին: Եկեղեցիները գտնվում են Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն Քահանա Մելքումյանի պատասխանատվության ներքո,ինչպես նաեւ ընդգրկված են տարածաշրջանի մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:Այցելեցինք Խնձորեսկ գյուղ,լինելով նշանավոր ճոճվող կամուրջում,սա գտնվում է  Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց աջ, խոր ձորի զառիթափի լանջերին եւ սարահարթի վրա։ Կամուրջը միմյանց հետ կապում է հին Խնձորեսկի երկու «ափերը»` Հին եւ Նոր Խնձորեսկները, որտեղից երեւում են Խնձորեսկի չորս եկեղեցիները եւ «Ինը մանուկի» աղբյուրը։ Կամուրջը կառուցվել է 2012 թվականին խնձորեսկցի գործարար Ժորա Ալեքսանյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ, ով կառույցը նվիրել է ծնողների՝ Հայկ եւ Թամարա Ալեքսանյանների հիշատակին։Կամրջից բացվում է տեսարան դեպի ձորը, որտեղ գտնվում է Անապատ եկեղեցին, որի բակում թաղված է Մխիթար Սպարապետը։ Կամրջի մյուս ծայրում քարանձավային քաղաքն է՝ իր բազմաթիվ տուն-քարանձավներով ու «առանձնատներով»։Կամրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը՝ 63 մ, քաշը՝ 14 տոննա։ Կամուրջը միաժամանակ կարող է «սպասարկել» միջին քաշ ունեցող մոտ 700 մարդու։ Գյուղում մենք հյուրընկալեցինք Արտակ Բալույան ու Գոհար Զաքարյան ամուսինների կողմից: Մի յուրահատուկ ու արարիչ ընտանիք,ովքեր իրենց որդիներ Աշոտի, Սմբատի ու Արշակի հետ զբաղվելով գյուղատնտեսությամբ ու գործարարությամբ վաստակում են իրենց հանապազորյա հացն ու մեծացնում իրենց տոհմն ու բարձր պահելով իսկական հայի ու ընտանիքի բարի համբավն ու տոհմը: Գորիս քաղաքում եւ Խնձորեսկ գյուղում եղանք նաեւ Հայրենական Մեծ Պատերազմի ու Արցախյան Գոյամարտի ժամանակ զոհվածների հուշակոթողի մոտ, հարգանքի տուրք մատուցելով բոլոր զոհվածների հիշատակին: Մեր ճանապարհորդությունն ավարտվեց Տաթեւեր ճոպանուղու այցելությամբ: Սա Հալիձորը եւ Տաթեւի վանքը իրար հետ կապող ճոպանուղի է  Հայաստանում։ «Տաթեւեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի։ Ուղեւորության ընթացքում մենք ստացանք բովանդկալից ու չբացահայտված տարածքի մասին տվյալներ գիդ-ուղեկցողների ու ճոպանուղու վագոնավար Նարինե Խեչումյանի կողմից: Այցելելով Տաթեւի վանական համալիր բացահայտեցինք մի զարմանահրաշ ու յուրահատուկ շինության: Սա կոչվում է Ձիթհան: Սա գտնվում է Տաթեւի վանական համալիրում եւ թվագրվում է XVII դարին։ Այն տեղակայված է ավելի վաղ՝ XIII դարում կառուցված միջնադարյան մենաստանի ամրոցի պատերի հետեւում, որպեսզի գյուղացիները եւս չխաթարելով վանական կյանքը, հնարավորություն ունենային օգտվելու դրանից։Այսօր այն գործում է որպես ինտերակտիվ թանգարան՝այցելուներին տեղափոխելով այդ տարածաշրջան ու հնարավորություն ընձեռելով ծանոթանալ վանական կյանքին:Հուշարձան-թանգարանը այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալ ձիթայուղի արտադրությանն,որը օգտագործվում էր վանական տնտեսությունում: Տաթեւի ձիթհանը եղել է իր ժամանակաշրջանի տեխնիկապես ամենահագեցածներից մեկը: Ձիթհանում ստանում էին յուղ՝ կտավատից,քունջուտից եւ այլ բույսերից:Սրա բարձր արտադրողականությունը թույլ է տալիս բուսայուղերում ապահովվել Տաթեւի վանքի բոլոր հարակից գյուղերը:Այսպիսով՝ամբողջ ճանապարհորդության ընթացքում մեզ ուղեկցում էին պատմական Գորիսի տեսարժան վայրերն ու խրոխտ եւ հպարտ լեռները:

 

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

 

                                                                                                                                             

 

Հայաստանը հայտնվել է տարածաշրջանի ամենաթանկ բենզին ունեցող երկրների շարքում

11.10.2026 21:16

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանին կրկին կվիրահատեն մոտ մեկ ամսից

11.10.2026 13:15

Նոր շունչ՝ Շրվենանց գյուղի մշակույթի տանը

10.10.2026 23:18

Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ

10.10.2026 21:57

ԿԳՄՍՆ-ն ավելի քան 60 միլիոն դրամի դրամաշնորհ է հատկացրել իր «սրտի մատակարար»-ին

10.10.2026 21:51

Թրամփը հայտնել է Պուտինի հետ զրույցի, ռուսական դիզվառելիքի մատակարարման պայմանավորվածության մասին

10.10.2026 21:45

Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ

10.10.2026 21:40

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

10.10.2026 14:12

«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան

10.10.2026 11:14

Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում

10.10.2026 11:10

Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան

10.10.2026 11:03

ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Երևանի հիմնադրման 2808–ամյակը

10.10.2026 10:58