Լեզվի իմացությունը՝ թշնամուն հաղթելու ճանապարհ․ Երևանում բացվել է ադրբեջաներենի ուսուցման կենտրոն

07.09.2021 17:17
2151

Երևանում բացվել է ադրբեջաներենի ուսուցման առաջին մասնագիտացված կենտրոնը։ Դիմորդները շատ են, ընտրվում են հարցազրույցների միջոցով։ Կենտրոնի հիմնադիրներից Արամ Փոլադյանն ասում է՝ թշնամու լեզուն իմանալը դեպի մեծ հաղթանակներ տանող կարևոր ճանապարհներից է։

Արթուրը թուրքերեն ինքնուրույն է սովորել, կարողանում է ազատ հաղորդակցվել, կարդալ թուրքական մամուլը, նույնիսկ սովորեցնում է թուրքերեն։ Հանրային կառավարման մասնագետը պատմում է՝ լեզուն սովորել որոշել է ուսանողական տարիներին:

«Երբ պետական համալսարանի ուսանող էի, ինքնուրույն սկսեցի սովորել, դասագրքեր վերցրի և, բնականաբար, նաև համացանցի ռեսուրսը օգտագործելով՝ սկսեցի ուսումնասիրել թուրքերենը։ Դրանից հետո արդեն մասնավոր պարապմունքների եմ գնացել և անընդհատ կատարելագործել եմ իմացածս»,- ասում է Արթուր Գրիգորյանը և անկեղծանում՝ թուրքերեն սովորել է նաև անվտանգության նկատառումից ելնելով․ քանի դեռ մենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ չկարգավորված հարաբերություններ ունենք՝ շատ կարևոր է թշնամու լեզուն իմանալը։

«Քանի դեռ մեր երկիրը թուրքերն ընկալում են որպես իրենց նվաճողական նկրտումներին հարմար մի տարածք, իսկ հայկական հարցը իրենց համար «աչքի փուշ» է դարձել, մենք պետք է որոշակի գիտելիքներ ունենանք թուրքերենից։ Վերջին պատերազմն էլ դրա վառ ապացույցն էր»,-ասում է Արթուրը։

Վերջին պատերազմի դասերը շատ են։ Պատերազմը ցույց տվեց, որ թշնամին մեր լեզուն ավելի լավ է հասկանում, քան մենք՝ իրենը։ Որպես արձանագրվածի եզրակացություն՝  Երևանում բացվել է ադրբեջաներենի ուսուցման առաջին մասնագիտացված կենտրոնը։ Կենտրոնի համահիմնադիր, ադրբեջանագետ Արամ Փոլադյանն ասում է՝ տարիներ շարունակ զգացել են, որ ադրբեջաներենի որակյալ մասնագետների պակաս կա, որոշել են իրենց ռեսուրսն օգտագործելով՝ գոնե մասամբ լուծել խնդիրը։

«Պատերազմը իր բոլոր հետևանքներով մեզ ստիպեց, որ մենք օր առաջ լծվենք կենտրոնը բացելու աշխատանքներին։ Ժողովրդի և մի շարք կրթական պետական կառույցների արձագանքը շատ մեծ էր, շատերը նույնիսկ մեզ օգնելու հայտ ներկայացրին, ինչը շատ հաճելի ու ոգևորիչ էր»,-ասում է Արամ Փոլադյանը։

Կենտրոնում լեզու սովորել ցանկացողների հոսքը մեծ է․ շուրջ 200 հայտ են ստացել, ստիպված են հարցազրույցների միջոցով ընտրել 50 ուսանողի, որոնք 8 ամսվա ընթացքում կսովորեն լեզուն այնպես, որ կկարողանանք հեշտորեն հաղորդակցվել, կարդալ ու թարգմանել ադրբեջանական մամուլը։ Արամ Փոլադյանն ասում է՝  հայտատուների մեջ նույնիսկ 14-17 տարեկան աշակետներ կան։

«Ես վստահությամբ կարող եմ ասել՝ թշնամուն հաղթելու կարևորագույն բաղադրիչներից մեկը ադրբեջաներենի իմացությունն է, թշնամուն լավ ճանաչելը։ Եթե մենք ժամանակին ունենայինք ադրբեջանեներնի մեծ թվով լավ մասնագետներ, որոշ դրվագներում գուցե այլ պատկեր կունենայինք»,-կարծում է Փոլադյանը։

Մասնագետների խնդիր Հանրային ռադիոյի ադրբեջաներեն հաղորդումների խմբագրությունում երբեք չեն ունեցել։ Այստեղ աշխատում են՝ գիտակցելով, որ իրենց գործը երկրի համար կարևոր նշանակություն ունի։ Ադրբեջաներեն լուրերի թարգմանիչ–խմբագիր Սաթենիկ Պետրոսյանն ասում է՝ Ադրբեջանում հայկական մեդիան մեծ մասամբ արգելափակված է, այնուամենայնիվ, հայկական պաշտոնական տեղեկատվությունը ադրբեջանական լսարանին հասցնել հաջողվում է։

«Փորձում ենք հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը, տեսակետն ու հայտարարություննները հասցնել ադրբեջանական լսարանին։ Հիմնականում ներկայացնում ենք սահմանային իրավիճակը, արցախյան խնդրի հետ կապված մեկնաբանություններ, ինչպես նաև Ադրբեջանի որոշ ներքին խնդիրներ, որոնք հաճախ չեն լուսաբանվում, որովհետեվ լուսաբանող ընդիմադիր մեդիան իրենց ներսում հիմնականում արգելափակված է»,-ասում է Սաթենիկ Պետրոսյանը։

Պատերազմից հետո վերաբացվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում գործող «Ադրբեջանագիտություն» կրթական ծրագիրը։ Ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ասում է՝ 2016թ․ քառօրյայից հետո գործող ծրագիրը 2018թ․–ին փակվել էր, 2020թ․-ի իրադարձություններից հետո վերաբացվել՝ հատուկ նպատակով։

«Դա լայն ադրբեջանագիտություն է, այնտեղ դասավանդվում է Ադրբեջանի պատմություն, ադրբեջանական գրականություն, քարոզչական քաղաքականություն և այլն։ Կարծում եմ՝ ունենալ մասնագետներ, որոնք կտիրապետեն ադրբեջաներենին, գերկարևոր նշանակություն ունի մեզ համար, ուստի, անկախ քաղաքական իրավիճակից, ես կարծում եմ, որ մեր երկրի համար ադրբեջանագետներ ունենալը առաջնային է»,-ասում է Ռուբեն Մելքոնյանը։

Ռուբեմ Մելքոնյանը միայն լեզու իմանալը բավարար չի համարում, շեշտում է՝ կարևոր է նաև Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը, քարոզչական առանձնահատկություններին ծանոթ լինելը․ նկատում է՝ այս իմաստով արևելագիտության ֆակուլտետը եզակի է։

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54