ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար 2024 թ. կհատկացվի 47 մլրդ դրամ. բյուջեում ավելացում է եղել

06.12.2023 14:37
807

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ բյուջեի 1–ին ընթերցման ժամանակ ասել էին, որ 2–րդ ընթերցման ժամանակ կներկայացնեն ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար ծրագրեր և համապատասխան ավելացում։

Ինչո՞ւ է ՀՀ պահուստային ֆոնդը մեծանում, արդյոք այդ գումերներն ուղղակի չեն «քնեցվում»։ ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի 2–րդ ընթերցման քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարց ուղղեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«ՀՀ կառավարությունը միշտ էլ հնարավորություն ունի բյուջեի տողերի մեջ վերաբաշխում կատարել։ Ընդամենը 10 օր առաջ եկաք, դիմեցիք ու 3 տոկոսի փոխարեն 6 տոկոսով շեմը փոխարինեցիք և հրատապ ծախսերն ավելացրիք։ 186 մլրդ դրամ «քնեցնելը» արդյոք չի՞ նշանակում, որ ՀՀ կառավարությունը պարտք է վերցնում, հարկերն ու տուրքերն է ավելացնում, ժողովրդին սարքում է «տուգանքի մատերիալ», սակայն չի իմանում, թե ինչպես ծախսի առկա գումարները` օրը կբացվի, բարին հետը տրամաբանությամբ»,– հետաքրքվեց Խաչատրյանը։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ բյուջեի` 1–ին ընթերցման ժամանակ ասել էին, որ 2–րդ ընթերցման ժամանակ կներկայացնեն ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար ծրագրեր և համապատասխան ավելացում։

«Հիմա այդ նպատակով նախատեսել ենք 47 մլրդ դրամ չափով։ Ասել ենք` այն ծրագրերը, որոնք դեռ չենք կարող իրականացնել, կնախատեսենք պահուստում և հետո, երբ բնակարանային, աշխատանքի տեղավորման և այլ ծրագրերը պատրաստ կլինեն, պահուստից կտրամադրենք»,– ընդգծեց նախարարը։

Արթուր Խաչատրյանն արձագանքելով ասաց, որ պահուստային ֆոնդի մեծացումն այնքան էլ գովելի բան չէ, քանի որ դա նշանակում է` չգիտեք ինչպես բաշխել գումարները, եթե անգամ դրանք լավ նպատակների համար են։

«Ինչպես հասկանում եմ` Արցախին ուղղված վարկային նախկին գումարները հիմա ուղղվելու են նրանց կարիքները բավարարելու համար։ Սեպտեմբերի 19–ից հետո ՀՀ կառավարությունը բավականաչափ ժամանակ ուներ` հասկանալու համար, թե ինչպես է այդ մարդկանց կարիքները հոգալու, քանի որ նրանցից հիմա կան բավականին շատ բողոքներ, որ սոցիալական շատ կարիքներ ուղղակի չեն հոգում»,– ընդգծեց պատգամավորը։

Նախարար Հովհաննիսյանի խոսքով` պահուստներն ընդամենը հավելյալ բուֆերներ են, որպեսզի տարվա ընթացքում եթե ռիսկերի մասին ՀՀ կառավարության սցենարները նյութականացվեն, ոչ մի ցնցման չենթարկվենք։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության համար 2024 թվականի բյուջեում նախնական նախատեսված էր 10 մլրդ դրամ։

 

armeniasputnik.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40