Լրացավ Արտյոմ Թադեւոսյանի 70-ամյակը

30.03.2020 23:58
2145

Մարտի  31-ը Սյունիքի մարզի առողջապահական համակարգի երախտավորներից  մեկի՝ Արտյոմ Թադեւոսյանի ծննդյան օրն է:

Տասնհինգ տարի (1998-2013 թթ.) գլխավորել է Սիսիանի շրջանային հիվանդանոցը, մոտ քառասուն տարի եղել (որոշ ժամանակ՝  համատեղությամբ) այդ հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքի վարիչ:

Նրա պաշտոնավարման տարիներին Սիսիանի հիվանդանոցում կատարվեցին արմատական փոփոխություններ հօգուտ տարածաշրջանի բնակչության: Իսկ վիրաբուժության ոլորտում… Միայն Արցախյան հերոսամարտի օրերին հաջողությամբ իրականացրեց  350-ից ավելի վիրահատություն:

Առողջապահության համակարգում եւ հատկապես վիրաբուժության ոլորտում մեծ փորձ ունեցող Արտյոմ Թադեւոսյանն այսօր էլ մասնագիտական ակտիվ կյանքով է ապրում: Ներկայումս Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնի շտապ օգնության եւ անհետաձգելի բժշկական ծառայության ղեկավարն է:

Արտյոմ Թադեւոսյանի հրաշալի ընտաիքը բժիշկների ընտանիք է. կինը Սյունիքում համբավաշատ սրտաբան Սվետա Իսախանյանն է (հիմա՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի սրտաբան), երկու զավակը՝ նույնպես բժիշկ:

Հայրենի ու նվիրական երկրամաս Սյունիքին եւ հատկապես Սիսիանին մատուցած ծառայության համար քանիցս գնահատվել է նրա վաստակը, 2010-ին էլ արժանացել է «Սիսիանի պատվավոր քաղաքացի» կոչմանը:

Հարգելի Արտյոմ Ասլանի

«Սյունյաց երկիրը» շնորհավորում է Ձեզ՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ ու մաղթում հաջողություններ ե՛ւ ընտանիքում, ե՛ւ մասնագիտկան գործունեության ասպարեզում:

Տեղյակ ենք, որ Ձեր մանկությունն անցել է Սյունյաց աշխարհի մեծ առաքինարան Թանահատի վանքի մերձակայքում, ինչով եւ Դուք հպարտանում եք:

Ձեր վաստակաբեռ հոբելյանի օրը մեր հայացքը կրկին ուղղենք այդ չքնաղ տաճարին եւ բարեխոսություն խնդրենք առ Աստված, որ հայ ժողովուրդը հնարավորինս քիչ կորուստներով դուրս գա Երկիր մոլորակին պատուհասած այս վիճակից:

Վստահ ենք, որ վերջին մաղթանքն առանձնապես ախորժելի է Ձեզ ու Ձեր գործընկեր բժիշկներին, ուստի եւ փորձեցինք հենց այդ կերպ Ձեր հոբելյանի օրվան առնչվող մեր մտածումները շաղախել-ծառայեցնել հանուրին, ինչ սկզունքով եւ ապրել եք անցած տարիներին:

 

Սամվել Ալեքսանյան

Ադրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ Պուտին

27.10.2026 19:42

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ

27.10.2026 18:00

Արցախի գործակալությունը բողոք է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյայի անտեղյակության վերաբերյալ

27.10.2026 17:45

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

27.10.2026 17:31

Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնների վարիչներ, այդ թվում՝ Վարդան Այվազյանը

27.10.2026 16:22

Էկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու

27.10.2026 15:50

Յակոբ Այնթապլեանը և Դավիթ Գասպարյանը՝ «Սյունյաց երկրի» խմբագրությունում

27.10.2026 15:29

Գերագույն առաջնորդը լիովին առողջ է․ Ղալիբաֆ

27.10.2026 14:30

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության համաձայնագիրը

27.10.2026 14:28

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

27.10.2026 12:52

Սա Իրանի տարածաշրջանային հզորության և առաջնորդության անուղղակի, սակայն փաստացի ճանաչում է․ իրանագետ

27.10.2026 12:38

Գրքի շնորհանդես Կապանի էլեկտրոնային գրադարանում

27.10.2026 12:23