Լույսը՝ ափի մեջ

08.01.2018 11:00
1774

Եվ.... Լուսավոր կետը երեւաց: Եվ կետն այդ կդառնա  Կարախանյան ընտանիքի երազած փոփոխության մեկնարկը: Իսկ ընտանիքը բազում դժվարությունների միջով է անցել: Ընտանիքի հայրը՝ Պետրոսը, մեն մենակ մեծացրել է  վեց երեխա:  Եվ  հիմա լույսի շողը նրա ձեռքերում է՝ բնակարանի բանալու տեսքով. հիմա ընտանիքը կապրի արժանապատիվ կյանքով, ընտանիքի յուրաքանչյուր անդամ իրեն մարդ կզգա ու իրեն հասարակության լիիրավ անդամ կհամարի: Բնակարանի մուտքը զարդարված է տոնականորեն, կարմիր ժապավենը պիտի կտրվի: Այդ  իրավունքը  տրվել է երեխաներին: Ու կտրում են: Եվ հորդում է ուրախությունը: Բոլորը ներս են մտնում:  Երեք սենյականոց բնակարանը լրիվ կահավորված է, վերանորոգված: Իսկ մինչ այդ ընտանիքն ապրել է գյուղի  ակումբի  4-րդ կարգի վթարային  շենքի 1-ին հարկում: Նրանց կացարանը զուրկ է եղել նույնիսկ  բնական լույսից: Ակամայից հիշում եմ քահանայի խոսքը՝ ընտանիքը դժոխքից պրծավ: Հիմա  աղոթքով է լցվել նոր տունը: Ու քահանան  բարեմաղթում է.

- Աստծո օրհնությամբ այս տունը կշենանա, ընտանիքը կապրի խաղաղ, համերաշխ: Շնորհակալություն այն անձանց, կազմակերպություններին, ովքեր այս նպատակի համար աշխատեցին ու երջանկացրին մարդկանց: 

Իսկ ուրախությունն ընտանիքին պարգեւել հաջողվեց   Ucom  հիմնադրամի ու Վորլդ Վիժն Հայաստան ծրագրի համատեղ ջանքերով իրականացվող «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական նախագծի շնորհիվ: Եվ 27 տարի անց  Սիսիան համայնքի Շաղատ բնակավայրի Կարախանյանների ընտանիքը վերջապես ունեցավ իր տունը, որ գնվել է  Վորլդ Վիժն Հայաստանի եւ Ucom ընկերության արդյունավետ համագործակցության շնորհիվ ու կահավորվել Վորլդ Վիժնի աջակցությամբ: Իսկ ընտանիքը մեկ տարի է, ինչ ընդգրկված է  Վորլդ Վիժնի «Աղքատության նվազեցման եւ փուլային զարգացման» ծրագրում:

- Այսօր Ucom-ի բաժանորդները չափազանց  բարի գործ իրականացրին իրենց կողմից ուղարկված  sms-ի հանգանակությունների շնորհիվ: Հազարավոր սրտացավ բաժանորդների ջանքերով Կարախանյաններն իրենց Ամանորը կդիմավորեն տաք, ջերմ, լուսավոր ընտանեկան միջավայրում,- ասում է  ընկերության գործադիր տնօրենը: 

Իսկ Վորլդ Վիժն Հայաստան  ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը հետեւյալն է շեշտադրում.

- Ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքների հետ աշխատանքում ամենակարեւորն այն է, որ նյութական աջակցությանը զուգահեռ պետք է զարգացնել նաեւ ինքնուրույն կյանք վարելու հմտությունները, որպեսզի ընտանիքը կարողանա արժանապատվորեն ապրել առանց արտաքին միջամտության: Մեր կազմակերպությունը կշարունակի աշխատել Կարախանյանների հետ, Պետրոսն արդեն աշնանացան է կատարել, նրան կսովորեցնենք նաեւ այլ հմտություններ, որպեսզի կարողանա լավ բերք ստանալ: 

Ի դեպ, «Պահենք երեխաներին ընտանիքում» համատեղ ծրագրի շրջանակում Ucom-ի բաժանորդներն ամեն ամիս նվիրաբերել են 200 կամ 500 դրամ՝ sms ուղարկելով 1234 կամ 5678 կարճ համարներին: Իսկ ամսվա վերջում Ucom-ը կրկնապատկել է ամսվա ընթացքում հավաքված  գումարը եւ ուղղել ծրագրի իրականացմանը: 

Իսկ  հիմա ընտանիքը  հարմարավետ տեղավորվել է նոր  բնակարանում:

- Երեխաներից քանի՞սն է աղջիկ, քանիսը՝ տղա, - հարցնում եմ ընտանիքին:

Ջուլիետան մեծերից առաջ է ընկնում:

- Չորս տղա եւ երեք աղջիկ:

- Չորս չէ, երեք տղա, - նրան իբր ուղղում է մեծ քույրը՝ Հեղինեն: - Արթուրը, Արմենը եւ  Ռազմիկը:

- Բա պապա՞ն, - ասում է Ջուլիետան:

Ներկաները լիաթոք ծիծաղում են…

- Որ դպրոցն ավարտես, ի՞նչ ես դառնալու, - հարցնում եմ Ջուլիետային, ով 5-րդ դասարանում է սովորում:

- Ոստիկան:

- Ինչո՞ւ:

- Որ գողերին ու մարդասպաններին բռնեմ ու այնպես կանեմ, որ ոչ մեկը  գողություն չանի, որ ոչ մի մարդ չսպանի մարդուն, այլ օգնի նրան:

Իսկ բարեմաղթանքները շարունակվում են: Այն  նաեւ դասընկերների  կողմից է: 

Վարդանն ասում է.

- Ռազմիկը ե՛ւ ընկերս է, ե՛ւ դասընկերս: Ցանկանում եմ, որ նրանք այս տանն առողջ ու երջանիկ ապրեն:

- Այդքա՞նը:

- Բոլ չի՞, - մանկան անմիջականությամբ  ասում է Վարդանը: Եվ տունը կրկին լցվում է ծիծաղով:

Այս ընտանիքին օգնության ձեռք է  մեկնել նաեւ անգլիացի բարերար Իվան Դենիսոն՝ նվիրելով գազօջախ, լվացքի ժամանակակից մեքենա, սառնարան, կահույք, մահճակալներ, սեղան-աթոռներ ու նաեւ 500 դոլար  գումար՝ որպես ջեռուցման վարձ:

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10