Մարդասիրական օգնություն՝ մարզի քաղաքներից

27.04.2016 10:44
2143

«Սյունյաց երկիր» թերթի հրապարակումներից մեկում արդեն տեղեկացրել էինք մարզից ղարաբաղա-ադրբեջանական սահմանագիծ ուղարկվող սննդի եւ առաջին անհրաժեշտության պարագաների հավաքման եւ համակարգման աշխատանքների մասին: Այս օրերին քաղաքապետարաններն ուղարկված օգնության մասին պարբերաբար համապատասխան տեղեկատվություն են ներկայացնում հանրությանը:

Ապրիլի 15-ին Կապանի քաղաքապետարանի հրապարակած տեղեկատվությունից հայտնի դարձավ, որ Կապանից Արցախ է մեկնել 16 բեռնատար մեքենա, որ տեղափոխել է 3000 լ ըմպելիք եւ սնունդ, հագուստ, հիգիենիկ պարագաներ պարունակող 770 տարբեր չափի արկղեր, ինչպես նաեւ առանձին փաթեթավորված հագուստ: Ներկայումս դեռեւս կան պահեստավորված պարագաներ, որոնց տեղափոխումը եւս առաջիկայում կկազմակերպվի:

Այս օրերին ցուցաբերված դրամական աջակցությունը տրամադրվել է եւ կտրամադրվի կապանցի զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին: Քանի որ այս գործընթացը շարունակական է, ցանկը հետագայում հանրությանն առանձին կներկայացվի: Ի դեպ, կային քաղաքացիներ, ովքեր գումարը միանգամից փոխանցել են Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին:

Կապանի «Ազատամարտ կոմիտե» հկ նախագահ Խորեն Հարությունյանից տեղեկացանք, որ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի տրամադրած դրամական աջակցությունը հասել է իր հասցեատերերին: Մասնավորապես՝ կապանցի զոհված ազատամարտիկների ընտանիքներին տրամադրվել է 2-ական մլն դրամ, իսկ վիրավորներից Թաթուլ Ծատրյանին՝ 1 մլն, մյուս երեք կապանցի վիրավորներին (Արմեն Գրիգորյան, Պյոտր Բաղդասարյան, Արսեն Բադալյան)` 500 հազարական դրամ:

«Ժամանակակից դիվանագիտության զարգացման հիմնադրամ»-ի նախագահ, «Նոր Հայաստան» միջազգային շարժման առաջնորդ, քաղաքական եւ հասարակական բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակ ուկրաինաբնակ կապանցի Ամրամ Պետրոսյանը, ով Կապանի զոհվածների ընտանիքներին եւ վիրավորներին փոխանցեց արտասահմանում բնակվող կապանցիների հանգանակած դրամական աջակցությունը:

Քաջարանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ ապրիլի 25-ի դրությամբ ԼՂՀ սահմաններ է ուղարկվել մոտ 700 տարբեր չափի արկղ՝ սննդով, անհրաժեշտ հիգիենայի պարագաներով, դեղորայքով, հագուստով լի: Սահման են ուղարկվել նաեւ մեծ թվով լապտերներ: Հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածում տեղակայված զորամասերին նույնպես Քաջարանից համապատասխան պարագաներով ծանրոցներ են ուղարկվել: Ինչպես բոլոր քաղաքներում, այստեղ նույնպես օգնություն են ցուցաբերել ոչ միայն առանձին քաղաքացիներ, այլեւ քաղաքում գործող բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները: Ապրիլի 25-ին կրկին շփման գիծ մեկնած Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանն անհրաժեշտ պարագաներով լի 150 արկղ է տարել, որ պատրաստվել էր քաղաքապետարանի, «ԶՊՄԿ» ՓԲԸ ավտոտեխհավաքակայանի եւ «Մարիլա» ՍՊԸ կոլեկտիվների կողմից: Քաղաքապետը հյուսիսային ուղղությամբ տեղակայված դիրքերի զինվորական հրամանատարների եւ զինվորների համար նախատեսել էր նաեւ պարգեւատրումներ:

Սիսիանի քաղաքապետարանում ապրիլի 26-ի դրությամբ հավաքվել է կանխիկ 5 մլն 925 հազար դրամ, որից ինը զոհված կամավորականների թաղման արարողությունները կազմակերպելու համար ծախսվել է 2 մլն 517 հազար 370 դրամ, սննդի համար (հիմնականում՝ պահածոյացված մսամթերք, խտացրած կաթ, չգազավորված ջուր, ծխախոտ)՝ 1 մլն 843 հազար 530 դրամ, Արցախ սնունդ հասցնելու համար օգտագործված վառելիքի համար՝ 294 հազար 100 դրամ: Մնացորդ գումարով, որ կազմում է 1 մլն 270 հազար դրամ, ձեռք կբերեն այն, ինչի կարիքը սահմանում կզգացվի: Տեղեկացնենք, որ քաղաքապետարանը, համագործակցելով երկրապահի եւ այս օրերին ստեղծված կոորդինացիոն խորհրդի հետ, պատրաստում է այն պարագաներով ծանրոցները, որոնց անհրաժեշտությունը սահմանում իսկապես կա: Բացի այս ամենից՝ 60 ընտանիք անհրաժեշտ պարագաներով արկղ է բերել քաղաքապետարան, որ նույնպես ուղարկվել է սահման:

Մեղրու եւ Ագարակի քաղաքապետարաններից տեղեկացանք, որ առաջին իսկ օրից բնակիչները, գործող հիմնարկ-ձեռնարկությունները սահմանին կանգնած զինվորին աջակցելու պատրաստակամություն են հայտնել: Մեղրի քաղաքում հավաքված օգնությունը բերվել է Ագարակ քաղաք, որտեղից էլ բեռնատար մեքենան ուղեւորվել է սահման՝ իր հետ տանելով լավագույն բարեմաղթանքներն ու թիկունքի ջերմությունը: Ագարակի քաղաքապետարանից տեղեկացանք նաեւ, որ ագարակցիները մասնակցում են նաեւ հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածի դիրքերի ամրացման աշխատանքներին՝ համապատասխան աջակցություն ցուցաբերելով:

Գորիսի տարածաշրջանի բնակիչները, գործարարներն ու հիմնարկ-ձեռնարկությունները սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների եւ գումարի տեսքով օգնության ձեռք մեկնեցին սահմանին կանգնած զինվորին: Այս օրերին պարբերաբար ծանրոցներ ուղարկվեցին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հյուսիսային ուղղությամբ գտնվող սյունեցի կամավորներին եւ այդ պահին առաջնագծում գտնվող զինվորներին: Երկու օրը մեկ բեռնատար մեքենաները նրանց հասցրին սնունդ, ջուր, քնապարկներ, անձրեւանոցներ, կոշկեղեն, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ: Օգնություն տրամադրվեց նաեւ սահմանում գտնվող ազատամարտիկների ընտանիքներին, կազմակերպվեց ամենօրյա այց՝ հիվանդանոցում գտնվող վիրավոր զինվորներին: Քաղաքապետարանից տեղեկացանք, որ առաջիկա օրերին ստեղծված աջակցման շտաբը կտրամադրի հաշվետվություն՝ արդեն իսկ թվային տվյալներով:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մշակվել է ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագիրը

19.08.2026 23:19

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը

19.08.2026 20:16

Ադրբեջանցի ռազմական փորձագետը Սյունիքում է եղել․ ի՞նչ նպատակ է հետապնդում «միջանցքի» թեզերի տարածումը

19.08.2026 15:58

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

19.08.2026 14:20

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

19.08.2026 14:10

Թեհրանի ուշադրությունից ոչինչ չի վրիպում․ Իրանի ԶՈւ ԳՇ պետը զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին

19.08.2026 12:56

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր

19.08.2026 12:37

Մոսկվան ՀՀ-ԵՄ շփումները դիտարկում է որպես տարածաշրջանում իր ավանդական տնտեսական և քաղաքական ազդեցությանը մարտահրավեր․ Brussels Signal

19.08.2026 12:34

«Հայրենիքին դեռ սպասվում են ծանր երևույթներ»․ Դավիթ Բաբայանի ուղերձը Բաքվի բանտից

19.08.2026 12:15

Ինչպես է Հայաստանը Ռուսաստանին փոխարինող փնտրում անվտանգության ոլորտում․ «Известия»

19.08.2026 11:49

Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը

19.08.2026 11:46

Իրանը քննարկում է Եվրոպայում ԱՄՆ ռազմական օբյեկտներին հարվածելու հնարավորությունը․ Financial Times

19.08.2026 11:11