Ցորենը եւ ալյուրը հավանաբար կթանկանան. հաշվարկներ

04.09.2018 21:36
1622

Վրաստանի տարածքով հացահատիկների փոխադրման նոր կարգը շուտով կմտնի ուժի մեջ: Հիշեցնենք, որ Վրաստանի տրանսպորտի նախարարի հրամանի համաձայն՝ սեպտեմբերի 15-ից ցորենը եւ ալյուրը Վրաստանի տարածքով պետք է տեղափոխվի նավային եւ երկաթգծային տրանսպորտով: Ներկայումս Հայաստան ներկրվող ցորենն ու ալյուրը գրեթե ամբողջությամբ ներկրվում է բեռնատար ավտոմեքենաներով այն պարզ պատճառով, որ դա էժան է ստացվում: Նավերին ու գնացքներին անցնելու դեպքում տեղափոխման գինը որոշակիորեն բարձրանալու է:

Ներկայացնենք հետեւյալ հաշվարկները: Պարենային ցորենի մեկ տոննան Ռուսաստանի հարավից Հայաստան տեղափոխելիս Երեւանում դրա ինքնարժեքը ներկայումս կազմում է 285-290 դոլար: Դրանից մոտ 11 հազար ռուբլին, կամ մոտ 162 դոլարը ցորենի գնման գինն է, 74-75 դոլարը՝ տեղափոխման գինը եւ 57 դոլարը՝ ավելացված արժեքի հարկը:
Որքա՞ն կկազմի ցորենի մեկ տոննայի ինքնարժեքը Երեւան հասցնելը նավային եւ երկաթուղային տրանսպորտով: Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ նույն այդ գնով ցորենը կարող է հասնել մինչեւ Փոթիի նավահանգիստ: Դրանից հետո առաջացած տրանսպորտային ծախսը կլինի այն լրացուցիչ գումարը, որը կավելանա ցորենի գնի վրա Հայաստան հասցնելու դեպքում:
Օրերս հայտարարվեց, որ հայկական եւ վրացական երկաթուղիների պայմանավորվածությունների համաձայն՝ երկաթուղային տրանսպորտով ցորենը նավահանգստից մինչեւ Երեւան հասցնելու գնի վրա կկիրառվի 52 տոկոսանոց զեղչ: Այսինքն մեկ տոննայի տեղափոխման գինը կկազմի մոտ 22 դոլար: Սա իրոք մեծ զեղչ է, սակայն նույնիսկ այս պարագայում դա բերելու է ցորեն գնի բարձրացման: Սպասվում է, որ յուրաքանչյուր կգ ցորենի ու ալյուրի գինը կբարձրանա մոտ 10-15 դրամով:
Բացառված չէ, որ թանկացման չափը շեղվի այս միջակայքից: Դա կախված է նրանից, թե որքան կլինի ցորենի գինը Ռուսաստանի հարավում: Այս օրերին այնտեղ նկատվում է գների աճ, որը պայմանավորված է ցորենի նկատմամբ մեծ պահանջարկով: Ներկրողները շտապում են հնարավորինս շատ ցորեն ներկրել մինչեւ Վրաստանի տրանսպորտի նախարարի վերը նշված հրամանի ուժի մեջ մտնելը՝ սեպտեմբերի 15-ը, ինչը լրացուցիչ պահանջարկ է ստեղծել ցորենի նկատմամբ: Շուտով կսկսվի ցորենի բերքահավաքը, եւ բացառված չէ, որ գները նվազեն: Սակայն, ըստ որոշ կանխատեսումների, այս տարվա ցորենի բերքը Ռուսաստանի հարավում այնքան էլ առատ չէ, եւ դա կարող է հանգեցնել իրացման գնի աճին: Մյուս կողմից գնի վրա ազդեցություն ունի նաեւ դոլար-ռուբլի փոխարժեքը: Թե ինչպես կփոխվեն ցորենի, ալյուրի, հետեւաբար նաեւ հացի գները Հայաստանում, գործնականում դժվար է առայժմ ճշգրիտ հաշվարկել:

armtimes.com

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40