Նախակրթարանի 50-ամյա հոբելյանը, «Ուշացած» խոստովանություն

22.10.2019 16:45
2042

Ժամանակն իր պտույտներով մեզ մոտեցրել է մի հաճելի հոբելյանի՝  թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատության (նախկինում «Քաջարանշին» տրեստի մանկապարտեզ) 50-ամյա տարեդարձին:

1969-ին Կապանա տան կրթության քարտեզի վրա մի օջախ էլ ավելացավ, մանուկների դաստիարակության մի նախակրթարան, որտեղ նախատեսված 140-ի փոխարեն ավելի քան 200 երեխա էր հաճախում՝  հայ, ռուս, ադրբեջանցի:

Առաջավոր փորձի մանկապարտեզ էր, որտեղ ստեղծվել էր համերաշխ մի կոլեկտիվ՝  համալրված նախակրթության գործին գիտակ մասնագետներով:

Կոլեկտիվի աշխատանքը բազմիցս խրախուսվել է տեղական իշխանությունների, կրթության եւ լուսավորության, ինչպես նաեւ արդյունաբերական եւ շինարարության մինիստրությունների  կողմից: Ուրախալի է, որ մինչեւ հիմա շարունակվում են լավագույն ավանդույթները:

Հոբելյանի այս օրը նաեւ հուշերի գիրկն ընկնելու մի պատեհ առիթ է, վերհիշելու եւ արժեւորելու կրթարանի անցած ուղին:

Ուզում եմ պատմել մի ոչ ուրախ միջադեպի մասին: 1975 թվականին էր, ինձ շտապ կանչեցին կուսակցության Ղափանի շրջանային կոմիտե՝ երրորդ քարտուղարի մոտ: Երբ տեղ հասա,  վերջինս մռայլ դեմքով մի նամակ մեկնեց ինձ: Ծրարի վրա բազմաթիվ մակագրություններ կային, նամակը հասցեագրված էր Խորհրդային Միության` այն ժամանակվա Մինիստրների խորհրդի նախագահ Կոսիգինին: Դիմողը մի ադրբեջանուհի էր՝ Խանում անունով, ով նամակով խնդրում էր պատժել Ղափանի «Քաջարանշին» տրեստի  մանկապարտեզի կոլեկտիվին: Մանկապարտեզ հաճախող իր դստերն իբր   վատ են խնամում, պատճառաբանում էր, թե իբր վատ խնամքի պատճառով իր աղջկա ոտքերը ծուռ են: Մինչդեռ  մասնագետ էինք հրավիրել, ով բուժզննման էր ենթարկել աղջկան եւ ախտորոշել «ռախիտ» հիվանդություն:

Բայց տիկինն անդրդվելի էր ու անսասան, շարունակում էր պայքարել: Կոլեկտիվն ահ ու սարսափի մեջ էր. սպասում էինք ամպրոպի:  Ի վերջո վերադասից կարգադրություն եկավ. իրենց պարտականությունները վատ կատարելու  եւ ազգային փոքրամասնությունների հանդեպ անբարյացակամ եւ անհոգի վերաբերմունքի համար մսուրի աշխատակիցներ՝ բուժքույրեր Ժ.Արզումանյանին, Է. Ծատրյանին, դայակ Ա.Սարգսյանին հայտարարել խիստ նկատողություն:

Նկատողության տեքստը փակցվեց մանկապարտեզի միջանցքում՝ տեսանելի տեղում, որ Խանումը կարդա պատժվածների անունները եւ ի վերջո հանգստանա: Իսկ մենք խորապես համոզված էինք, որ նկատողությունն անհիմն է, բայց ի՞նչ կարող էինք անել : Հիմա, երբ այդ չարաբաստիկ օրվանից անցել է 43 տարի, ես մեղավոր եմ զգում իմ անմեղ եւ  լավագույն աշխատակիցների հանդեպ եւ ուշացումով ներողություն եմ խնդրում նրանցից:

Ինչեւէ, այսօր հոբելյանի օր է, ուստի հարմար առիթ արժանին մատուցելու թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատության ողջ անձնակազմին՝ տնօրեն Բելլա Կոստանյանի գլխավորությամբ, նրանց մաղթել ամուր առողջություն եւ արեւշատություն, նոր հաջողություններ մանուկների դաստիարակության անչափ կարեւոր գործում:

Միշտ շարքում լինեք, իմ պաշտելի կրտսեր գործընկերներ, հաջողությամբ ուղեկցեք ձեր սաներին հեքիաթների զարմանահրաշ աշխարհում:

Աստված ձեզ պահապան:

 

Իրմա Մկրտչյան

«Քաջարանշին» տրեստի մանկապարտեզի նախկին տնօրեն  (այժմ՝  թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն)

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08