Օդը աղտոտելու համար՝ 300 հազար դրամ տուգանք

07.07.2020 22:50
1193

Կատալիտիկ չեզոքացուցիչ (կատալիզատոր) չունեցող մեքենաների վարորդները 2021 թ.-ի հունվարի 1-ից պետությանը բարձր տուգանք կվճարեն, եթե  Շրջակա միջավայրի նախարարության առաջարկած փոփոխությունների նախագիծը օրենքի ուժ ստանա։ Օդի մաքրության պահպանության տեսանկյունից բավականին արժեքավոր նախագիծը, սակայն, մտահոգություններ է ծնում վարորդների սոցիալական բեռի ավելացման առումով։

«Ռադիոլուրի» գործընկերներս՝ մեկնաբան Բարեղամ Ղուկասյանն ու ռեժիսոր Արշավիր Աղաջանյանը,  նաև փորձառու վարորդներ են, նրանց խոսակցության թեման՝ ավտոմեքենաների կատալիզատորները.

«Կատալիզատորի ամենամեռած գինը հազար դոլար է։ Պատկերացնու՞մ եք Հայաստանում վարորդը հազար դոլար տա կատալիզատոր փոխի։ 300 հազարը դրամը շատ մեծ թիվ է։ Դա նշանակում է՝ մեքենադ թող, սայլով ման արի»։

«Գաղտնիք չէ, որ մեր մեքենաները հիմնականում երկրորդային շուկայից ներկրված մեքենաներն են։ Ես մասնագետ չեմ, բայց ըստ արհեստավորների՝ օգտագործված մեքենան իր մեջ  արդեն բավականին շատ  ծանր մետաղներ է  կուտակած լինում,  և այստեղ հավանաբար կան արհեստանոցներ, որտեղ հնարավոր է լինում դրացից թանկարժեք մետաղ ձուլել։ Դրա համար բավականին թանկ արժե կատալիզատոր հանելը և վաճառելը»։

Այս խոսակցության առիթը Շրջակա միջավայրի նախարարության կողմից հանրային քննարկման  ներկայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններն են։ Ըստ նախագծի՝ այն վարորդները, որոնք առանց կատալիզատոր կամ անսարք չեզոքացման համակարգով մեքենա կվարեն, կտուգանվեն: Նախագծով առաջարկվում է քաղաքացիներին տուգանել 300 000, իսկ պաշտոնատար անձանց՝ 500 000 դրամով։

Ընդունվելու դեպքում նախագիծը ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից։

Օրինագծի շուրջ վարորդների տեսակետները տարբեր են. «Դա աննորմալ գին է, որովհետև ժողովուրդը աշխատանք չունի, 70-80 հազար դրամ ստացողն էլ ոնց է էդ գումարը մուծելու։ Վերևներում, ովքեր 5-6 հարյուր հազար են ստանում, իրենց համար դա նորմալ թիվ է։ Բայց բանվոր դասակարգի համար մեծ թիվ է»։

«Կատալիզատորը 700-800 հազար դրամ արժե,  որ լցվում է, դու չես կարող նորը գնել,  որովհետև մեծ գին է։ Իսկ լցվածն էլ քշել չի լինում, դրա համար հանում են»։

«Եվրոպայում, Ամերիկայում առանց կատալիզատորի մեքենա չկա։ Դա նրա համար է, որ օդը չկեղտոտվի, մարդիկ ռակով չհիվանդանան։ Դրա համար էն ժամանակ, որ հանում էին, պիտի թույլ չտային։ Պիտի մեխանիզմ ձևավորեն, որպեսզի տեղում արտադրեն կատալիզատոր ու մատչելի գնով վաճառեն»։

Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում, e-draft.am-ում, որտեղ տեղադրված է նախագիծը, առաջարկներ, պարզաբանումներ հատվածում տուգանքի չափի վերբերյալ դիտարկում կա․ «Դեմ եմ այդպիսի բարձր տուգանքի նշանակմանը։ Այդպիսի շուկայական գներ որտեղից եք վերցրել»։

Նախագծի հեղինակները պարզաբանում են.

Իրականացվել է կատալիզատորային չեզոքացուցիչների գների առավել լայն ուսումնասիրություն: Առանձին դեպքերում գները գերազանցում են 300.000 դրամը: Տուգանքի չափը միտված է գործող չեզոքացուցիչի ապամոնտաժման և վաճառքի ոչ շահավետ դարձնելու միջոցով ապամոնտաժման կանխարգելմանը, հետևաբար տուգանքի չափը չի կարող պակաս լինել սպասվելիք դրամական օգուտից:

Այսինքն՝ գերատեսչությունն առաջարկում է տուգանքի այնպիսի չափ, որպեսզի վարորդի համար շահավետ չլինի կատալիզատորը մեքենայից հանելն ու վաճառելը։

«Եթե տրանսպորտային միջոցը շահագործվում է առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով՝ վնասակար նյութերն անարգել արտանետվում են մթնոլորտային օդ, ինչը չափազանց վտանգավոր է, մանավանդ եթե ստանում է զանգվածային բնույթ, ինչպես ներկայումս նկատվում է Հայաստանում»․ դարձյալ նախագծի գոյության իրավունքի հիմնավորումների ցանկից է։ 

Թե արտանետումների արդյունքում այսօր ինչ է կատարվում մեր մթնոլորտում, ներկայացնում է Շրջակա միջավայրի նախարարության  Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի  փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը․

«Օդի աղտոտվածության մեջ զգալի տեղ են զբաղեցնում մեքենաներից արտանետված թունավոր գազերը, իսկ կատալիզատորները դրանք չեզոքացնելու միջոց են»,- նշում է Շահնազարյանը։

Ընդունվելու դեպքում նախագիծը ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից եւ կտարածվի նաեւ 2020 թվականի հունվարի 1- ից ներկրված մեքենաների վրա։

Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում նախագծի շուրջ քննարկումների հատվածում առաջարկվում է այն կիրառել 2021- ից ներկրված մեքենաների վրա, քանի որ 2օ2օ թվականի ընթացքում ներմուծված մեքենաների վարորդները սոցիալական լուրջ խնդրի կբախվեն։ Վարորդների հնարավոր սոցիալական խնդիրներին անդրադառնում է նաև «Վարորդի ընկեր» կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը։

 «Եթե հետին ուժ տան, ապա այո՛, լուրջ խնդիրներ կարող է ունենալ և՛ վարորդը, և՛ պետությունը։ Մենք ունենք սովետական մեքենաներ, որոնք մինչ օրս շահագործվում են, իսկ նրանց արտադրության ժամանակ չգիտեին՝ ինչ է կատալիզատորը։ Նշանակում է՝ այդ մեքենաները շահագործումից պետք է հանեն, իսկ դա սոցիալական լուրջ խնդիր է։ Եթե օրենքը հետին ուժ չունի, խնդիր չկա, որովհետև վարորդը կներմուծի այն մեքենան, որը ունի կատալիզատոր»,- ասում է Քեյանը։

Փոփոխությունների համատեքստում «Վարորդի ընկեր» կազմակերպության նախագահը Շրջակա միջավայրի նախարարությանն առաջարկում է վերանայել նաև բնապահպանական հարկի հաշվարկի սկզբունքը։ Վարորդների իրավունքների պաշտպանի  կարծիքով՝ կատալիզատոր ունեցող մեքենաների  վարորդները պետք է ավելի ցածր բնապահպանական հարկ վճարեն։

hy.armradio.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40