Փակվելու վտանգի առջև կանգնած դպրոցներին կփոխարինեն կրթամշակութային կենտրոնները, որտեղ կհաճախեն նաև մեծահասակներ

19.07.2018 20:18
1203

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության ու գիտության նախարարությունը մտադիր է կրթամշակութային կենտրոններ հիմնել այն համայնքներում, որտեղ աշակերտների նվազ թվի պատճառով դպրոցները փակվելու խնդրի առջև են կանգնած: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ընդհանրապես, ինչու են նախորդ կառավարությունները փակել դպրոցներ, նրանք ասում են՝ ֆինանսապես արդյունավետ չեն, փակենք, այդ գումարները տրամադրենք մյուս դպրոցին, աշակերտներին մեքենաներով կամ ավտոբուսներով կտեղափոխենք: Մենք կարծում ենք, որ ֆինանսական արդյունավետության հարցը կարող ենք լուծել հեռավոր համայնքներում կրթամշակութային կենտրոններ ստեղծելով, որը կներառի դպրոց, նախակրթարան, մանկապարտեզ, մշակութային կենտրոն։ Ըստ էության, սա կդառնա տվյալ համայնքի կարևորագույն կենտրոններից մեկը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

Այդ հաստատությունները կծառայեն ոչ միայն աշակերտներին, այլև մեծահասակներին: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանում ընդհանուր կրթական ցենզը անկում է ապրում, այդ թվում՝ նաև մեծահասակների շրջանում: «Մենք միջնաժամկետ հատվածում նախատեսում ենք, որ կրթամշակութային կենտրոնները նաև կրթական ծառայություններ կմատուցեն մեծահասակներին, կլինի մի տեղ, ուր կգնան ոչ միայն աշակերտները, այլեւ մեծահասակները»,-հավելեց պաշտոնյան:

Ինչ վերաբերում է սոցիալ-տնտեսական վիճակով պայմանավորված՝ բնակչության մի հատվածի խնդրին, որն առավել սրվում է նոր ուսումնական տարում դասագրքեր և հագուստ գնելիս, Արայիկ Հարությունյանը նկատեց, որ դա ավելի շատ համայնքային մարմինների ուշադրության առանցքում պետք է լինի, իսկ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար դասագրքերի զեղչային համակարգ է գործում՝ օրենքով սահմանված կարգով:

«Տվյալ կազմակերպչական խնդիրները համայնքինն են, երբ համակարգային խնդիրներ են առաջանում, այդ ժամանակ մենք որպես հանրակրթության քաղաքականություն իրականացնող գերատեսչություն, միջամտում ենք: Առանձին հարցերի կմիջամտենք, եթե խնդիրներ լինեն, բայց այդ թեմայով շրջաբերականներ չկան»,-հավելեց նախարարը։

 

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40