Պաշտոնյաների՝ բանակում մահվան դեպքերի վերաբերյալ հակասական տվյալների հետքերով

30.10.2024 10:32
565

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Զինված ուժերում մահվան դեպքերին՝ հայտարարելով, այս տարվա 10 ամիսներին գրեթե կրկնակի քիչ մահ է գրանցվել՝ 2023-ի նույն ժամանակաշրջանի համեմատ։

«Շատ փորձագետներ, իրավապաշտպան ՀԿ-ներ, որոշ լրատվամիջոցներ, երբ հանրությանը մատուցում են, որ բանակում այս տարի գրանցվել է 33 մահվան դեպք, չեն մասնավորեցնում, թե այդ 33 մահվան դեպքերից քանիսն են ծառայության հետ կապված եղել և քանիսը կապված չեն եղել»,- ասել է Թորոսյանը։

Օրեր առաջ՝ հոկտեմբերի 15-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ոչ մարտական պայմաններում արձանագրված մահերի վերաբերյալ այլ թվեր էր ներկայացրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

CivilNetCheck-ը գնացել է պաշտոնյաների հակասական հայտարարությունների հետքերով։

ՊՆ խոսնակը նշում է, որ արձանագրված 33 մահվան դեպքերից 7-ը կապված չեն ծառայության հետ։ Այսինքն՝ եթե 33-ից հանենք ծառայության հետ կապ չունեցող 7 դեպքերը, կստացվի, որ ծառայության հետ կապված 26 մահվան դեպք, որը համընկնում է դատախազության տրամադրած տվյալի հետ։ Չի համընկնում ծառայության հետ չկապված մահերի թիվը. Թորոսյանը նշում է 7, իսկ դատախազությունը՝ 13:

Արամ Թորսյանի այլ պնդումը, թե 2024-ի 10 ամիսներին ավելի քիչ մահ է արձանագրվել, քան 2023-ի նույն ժամանակահատվածում, մենք չենք կարող ստուգել, քանի որ չենք տիրապետում 2023-ի նույն ժամանահահատվածում գրանցված մահերի թվին։ Իսկ եթե համեմատենք 2023-ի ամբողջ տարվա հետ, ապա այո, 2024-ին, բարեբախտաբար, բանակում մահերի թիվը նվազել է։

Ինչ վերաբերում է ԱԺ-ում դատախազի հայտարարությանը, թե 2023-ին զինծառայողների մահվան 22 դեպք է գրանցվել, ինչպես տեղեկանում ենք դատախազության տրամադրած տվյալներից (68 մահվան դեպք), սխալ է։

Ի դեպ, թեմայի վերաբերյալ հրապարակում էր արել նաև fip.am՝ նշելով, որ գլխավոր դատախազությունից կապվել են լրատվամիջոցի հետ և պարզաբանել, որ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում վրիպակ է թույլ տվել։

«[…] Գլխավոր դատախազը նկատի է ունեցել 2023 թվականին բանակում սպանությունների թիվը, որը 22 է: Իրականում, 2023 թվականի ընթացքում զինծառայողների՝ ծառայության հետ կապված 54 մահվան դեպք է արձանագրվել և ոչ թե 22, ինչպես նշել էր Աննա Վարդապետյանը»,- նշված էր fip.am-ի հոդվածում։

Այստեղ, սակայն, կրկին անհամապատասխանություն կա. դատախազությունից #CivilNetCheck-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ 2023-ի արձանագրվել է ծառայության հետ կապված 48 մահվան դեպք և ոչ 54։

Թվերի այս խառնաշփոթն այսքանով չի ավարտվում. կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցում, որը ներկայացվել է 2024-ի փետրվարին, նշված է, որ 2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում մարտական պայմաններում զոհվել է 19, իսկ ոչ մարտական պայմաններում՝ 64 զինծառայող:

Այպիսով, պետական մարմինները իրարամերժ, չհամապատասխանող տվյալներ են տրամադրում Զինված ուժերում մահվան դեպքերի վերաբերյալ։ Ավելին՝ նույն պետական մարմնի տարբեր ներկայացուցիչներ տարբեր տվյալներ են ներկայացնում։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը կփորձի պարզել տվյալների այս անհամապատասխանության պատճառները։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

 

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06