Պետք է ադրբեջանական տարածք գրավել, Բաքուն պետք է ինչ-որ բան կորցնի, որ հասկանա, որ եթե նորից հարձակվի, ավելին կկորցնի. Վլադիմիր Եվսեև

01.10.2020 11:24
1133

ԱՊՀ երկրների ինստիտուտի եվրասիական ինտեգրման և ՇՀԿ զարգացման բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ երկու տարի առաջ Բաքվում հույսեր ունեին, որ Հայաստանի նոր իշխանությունները` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԼՂ հիմնահարցում կգնան մեծ զիջումների` հաշվի առնելով նրանց բացասական վերաբերմունքը ղարաբաղյան կլանի` Հայաստանի նախկին նախագահների նկատմամբ, բայց դրանք չարդարացան:

Tert.am-ի հետ զրույցում նա նման դիտարկում արեց` անդրադառնալով այս օրերին ղարաբաղաադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառներին:

«Եվ քանի որ այդ սպասումները չարդարացան, Ադրբեջանը վերադարձավ իր նախկին քաղաքականությանը, որը ցանկանում էր իրականացնել 2016-ի ապրիլյան պատերազմին և որը վերաբերում էր տարածքներ «կծմծելուն»»,- ասաց նա:

Նրա խոսքով` ի տարբերություն ապրիլյան պատերազմի, այս անգամ Արդրբեջանն Արցախի հետ ամբողջ սահմանով է ռազմական գործողություններ ծավալել, նաև` այս անգամ ռազմական գործողություններում ներգրավված է Թուրքիան:

«Իհարկե, ապրիլյան պատերազմի ժամանակ Թուրքիան մասնակցում էր ռազմական գործողություններում փաստացիորեն իր հատուկ նշանակության ջոկատներով: Սակայն, այս անգամ  մասնակցում է նաև իր զինտեխնիկայով` F-16 ինքնաթիռներով, իր ԱԹՍ-ներով, որոնք կառավարվում են թուրք զինվորականների կողմից: Սա Թուրքիայի քաղաքականությունն է` ներգրավվել բոլոր հակամարտություններում` Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, հնարավոր է նաև Եմենում, հիմա էլ Լեռնային Ղարաբաղում:

Բայց այդպես շարունակվի, Թուրքիան «վա բանկ» կգնա, որովհետև Թուրքիայում տնտեսությունը անկում է ապրում, հիմա Էրդողանը պարզապես աշխատում է օգուտներ քաղել ազգայնական տրամադրություններից»,- ասաց նա:

Ամեն ինչ, այս իրավիճակում, կախված է նրանից, թե ինչ կլինի: Նա նկատեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք անդամները ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրներ են:

«Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները սրվել են Լիբիայի և ընդհանրապես Աֆրիկայի հարցերով: Այդ պատճառով, ավելի հավանական է, որ Ֆրանսիան,  հատկապես հաշվի առնելով այնտեղ ձեր սփյուռքի ներուժը, հակառուսական տրամադրվածություն կունենա: Միացյալ Նահանգները, իհարկե, հակասական է, բայց հայկական լոբբիի շնորհիվ հնարավոր է` հակաթուրքական դիրքորոշում ընտրի: Իհարկե, Թրամփը երբեմն ցանկանում է Էրդողանի հետ հարաբերությունները լավացնել, բայց առջևում ընտրություններ են և առավել հավանական են, որ հայամետ քաղաքականությունն անցնի»,- ասաց նա:

Անդրադառնալով Թուրքիայի՝ ԼՂ հիմնախնդրում ներգրավվածության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը` Եվսեևը նշեց, որ Մոսկվան շատ դժգոհ է դրանից:

«Չնայած որոշ հարցերում նրանք համագործակցում են, բայց այս հարցում Ռուսաստանը շատ խիստ է լինելու Թուրքիայի նկատմամբ` հատկապես, որ թուրքական ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը` խփելով մեր ինքնաթիռը: Դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,- ասաց նա` նշելով, որ այն հանգամանքը, որ ՌԴ նախագահը միայն ՀՀ վարչապետի հետ է խոսել, արդեն խոսում է այն մասին, որ Թուրքիայի նկատմամբ իր վերաբերմունքը շատ խիստ է:

Դիտարկմանը, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը Ադրբեջանի նկատմամբ, ռուսաստանցի վերլուծաբանը նշեց, որ Մոսկվան ցանկանում է պարզապես որպես միջնորդ չեզոքություն դրսևորել: «Հիմա Ադրբեջանն ավելի է հեռացվել Ռուսաստանից Թուրքիայի պատճառով: Կարծում եմ` դրա համար Պուտինը Ադրբեջանի ղեկավարի հետ չի խոսել»,- ասաց նա:

Ադրբեջանին, ըստ նրա, այնուամենայնիվ, չի հաջողվի «բլից կրիգ» անել, կորուստները բավականին շատ են, հայկական կողմը կարողացել է ճեղքել Ադրբեջանի շրջափակումը, երկար այդպես դիմանալ չի կարող: «Երբ իրավիճակը սահմանում կայունանա, Իլհամ Ալիևն ինքն է  զանգելու Պուտինին»,- ասաց նա:

Վլադիմիր Եվսեևն այն կարծիքին է, որ որպեսզի տարածքների պահանջի քաղաքականությունը ավարտվի, ցանկալի է, որ Հայաստանը գրավի Ադրբեջանի տարածքների մի մաս: «Պետք չէ, որ մեծ տարածք լինի դա: Մի փոքր մասը բավարար է, որ նրանք դադարեն այդ քաղաքականությունը: Այսինքն` խոսքս վերաբերում է ոչ միայն նախկին դիրքերը վերականգնելուն, այլ նաև` նոր տարածք գրավելուն, այլապես նորից կլինի տարածքների վրա հարձակվելու քաղաքականություն: Իսկ դա չպետք է թույլ տալ:

Ադրբեջանը պետք է ինչ-որ բան կորցնի, որ հասկանա, որ եթե նորից հարձակվի, ավելին կկորցնի»,- ասաց նա:

Ըստ նրա` իրավիճակը կարող է նաև փոխվել, եթե ճնշումները Թուրքիայի նկատմամբ մեծանա. Միացյալ Նահանգները, Եվրամիությունը ոչ միայն հայտարարություններով հանդես գան, այլ նաև պատժամիջոցներ սահմանեն: «Թուրքիան հետ կկանգնի, եթե նրան շատ ուժգին ճնշեն: Միայն այդ ժամանակ նրա հետ հնարավոր կլինի խոսել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 73 անօդաչու թռչող սարք, 151 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեկական «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ):

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

tert.am

Իսրայելը Իրանի դեմ պատերազմի կգնա միայն այն դեպքում, եթե հարձակումը սկսի ԱՄՆ-ն․ իրանագետ

11.01.2026 18:43

ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարան

11.01.2026 11:55

Չարագործի հետ դատաստանի է ենթարկվելու նաև այդ ամենի հանդեպ անտարբեր կեցվածք ընդունած անձը․ Տեր Ասողիկ

10.01.2026 23:44

ԿԳՄՍՆ աշխատակիցներին բաժանվել է 382, 5 մլն դրամ պարգեւավճար. նախարարությունում տեղյակ չեն մանկավարժները հավելավճար ստացել են, թե ոչ

10.01.2026 22:25

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

10.01.2026 14:32

Իրավիճակն ընդհանուր առմամբ ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է Իրանի իշխանությունների կառավարելիության շրջանակում․ իրանագետ

10.01.2026 12:51

«Թող Ամենասուրբ Աստված Իր աստվածային արդարությամբ և ճշմարտությամբ Հայոց Եկեղեցուց սրբի և հեռացնի վարձկան, կեղծ և արծաթասեր՝ անդեմ ու աննկարագիր սպասավորներին». Հայր Ասողիկ

10.01.2026 01:18

Դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը

09.01.2026 18:32

Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times-ում

09.01.2026 16:24

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.01.2026 16:10

Շահարկվող զրպարտությունների առնչությամբ

09.01.2026 16:04

Այսօր ՀՀ Հիմնադիր Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 81 ամյակն է

09.01.2026 15:56