«ՊոլիԱրմ» ՍՊԸ-ն տեղեկացնում է

30.08.2017 12:51
2166

«Պոլիմետալ» խմբի «ՊոլիԱրմ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) սույնով հայտնում է 2017-2020թթ. ընթացքում ՀՀ Սյունիքի մարզում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու մտադրության մասին: Աշխատանքներն իրականացվելու են այն տարածքային սահմաններում, որտեղ նախկինում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման իրավունք է ունեցել «Պոլիմետալ» խմբի «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ն եւ նպատակ ունեն վերհանելու Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատանքի շարունակականության եւ տարածաշրջանում լեռնահանքային ոլորտի զարգացման հեռանկարները:

Երկրաբանահետախուզական աշխատանքներին ձեռնամուխ լինելուց առաջ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 2017թ. օգոստոս-նոյեմբեր ժամանակահատվածում կիրականացվեն շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատում եւ փորձաքննություն, որոնց շրջանակներում կապահովվի աշխատանքների եւ փորձաքննության գործընթացի վերաբերյալ հանրային ծանուցում, կհրապարակվեն աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերը, եւ կկազմակերպվի հանրային քննարկում: Ընկերությունը հայտարարում է, որ ապահովելու է իր գործունեության պատշաճ տեղեկատվական թափանցիկություն եւ աշխատանքների նկատմամբ հանրային վերահսկողության հնարավորություն: Աշխատանքներն իրականացվելու են ինչպես ՀՀ օրենսդրությամբ սահմանված, այնպես էլ ոլորտի նկատմամբ կիրառելի առաջադեմ միջազգային պահանջներին ու չափորոշիչներին համապատասխան՝ շրջակա բնական, սոցիալ-տնտեսական եւ պատմամշակութային միջավայրի վրա անցանկալի ազդեցությունները նվազագույնի հասցնելու նպատակով:

«Պոլիմետալը» ոսկի եւ արծաթ արդյունահանող առաջատար ընկերություններից է Ռուսաստանում, Ղազախստանում եւ Հայաստանում: Հիմնադրվել է 1998թ.: Ունի երկրաբանահետախուզական աշխատանքների, լեռնահանքային խոշոր ձեռնարկությունների նախագծման, կառուցման եւ շահագործման հանձնելու 19 տարվա փորձ:

«Պոլիմետալը» սկսել է Հայաստանում գործունեությունը 2015թ.՝ ձեռք բերելով Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի նկատմամբ ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Լիճքվազ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը: Ստորգետնյա հանքը շահագործման հանձնելուց հետո Լիճքվազ-Թեյի հանքավայրից տարեկան նախատեսվում է արդյունահանել 300 հազ. տոննա հանքաքար: Հանքաքարը վերամշակվելու է Կապանի լեռնահարստացման կոմբինատում, որն ընկերությունը ձեռք է բերել 2016թ. ապրիլին: Կոմբինատը ներառում է տարեկան 400 հազ. տոննա արտադրողականությամբ ստորգետնյա հանքը, տարեկան 1 մլն տոննա նախագծային հզորությամբ վերամշակող ֆաբրիկան եւ ենթակառուցվածքային օբյեկտներ:

«Պոլիմետալի» ռազմավարությանը համապատասխան՝ Կապանի ԼՀԿ հենքի վրա կստեղծվի այլ հանքավայրերից հումքի վերամշակման տարածաշրջանային կենտրոն:

Սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում 2016թ. սոցիալ-տնտեսական համագործակցության համաձայնագրեր են կնքվել Կապան եւ Մեղրի համայնքների հետ, որոնցով սահմանված սոցիալական ներդրումների ծավալը 2017թ. կգերազանցի 135 մլն ՀՀ դրամը:

«Պոլիմետալի» բնապահպանական կառավարման համակարգը հավաստագրված է Bureau Veritas Certification-ի անկախ աուդիտորների կողմից՝ ISO 14001-2004 միջազգային չափորոշիչին համապատասխան:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08