Քաջարանի բժշկական կենտրոնի վիրահատական բլոկը վերագործարկվեց

03.04.2015 14:46
2244

Մարտի 27-ին «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում հրավիրվել էր խորհրդակցություն, որի նպատակն էր մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուներին ներկայացնել հիվանդանոցում հեպատիտ C-ի վարակի կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները:

Բացման խոսքում Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը նշեց, որ համապատասխան ուսումնասիրություններ են կատարվել մարզի բուժհաստատություններում, եւ հայտնաբերված թերությունների վերացման ու կանխարգելման համար տրվել են համապատասխան հրահանգներ:

Սյունիքի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության նորանշանակ պետ Նունե Գեւորգյանը նշեց, որ իրենց հիմնական նպատակն ինչպես հիվանդներին, այնպես էլ բուժանձնակազմին անվտանգ բժշկական ծառայություններ մատուցելն է, որ նախեւառաջ իրականացվում է ներհիվանդանոցային վարակների կանխարգելման միջոցով:

Նունե Գեւորգյանը տեղեկացրեց, որ Քաջարանի բժշկական կենտրոնում մանրամասն հետազոտություններ են անցկացվել ներհիվանդանոցային վարակների կանխարգելման առումով, կենտրոնի տնօրենությունը հսկայական աշխատանք է կատարել արձանագրված թերությունները վերացնելու համար, որոնք հիմնականում առնչվում են տվյալ գործառույթի կատարման մասին գրանցամատյանների բացակայությանը: Նա նաեւ զգուշացրեց մարզի մյուս հիվանդանոցների ղեկավարներին` կատարված աշխատանքների մասին գրառումներ կատարել ամենայն մանրամասնությամբ, որովհետեւ, ինչպես փորձը ցույց տվեց, ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր տարբերակներից է նաեւ համապատասխան գրանցամատյանների առկայությունը:
Մարզպետարանի ներկայացուցիչն իր զեկույցում ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գործընթացը կարգավորող իրավական ակտերը` կառավարության համապատասխան որոշումներով:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրությունների շնորհիվ բացահայտված թերությունների եւ դրանց շտկման ուղղությամբ իրականացված աշխատանքի մասին մանրամասն զեկուցեց «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բուժական գծով փոխտնօրեն Վիրաբ Մանասյանը: Նա նշեց, որ 2015թ. հունվարին առողջապահության նախարարի հրամանով կազմված հանձնաժողովի եւ ՀՀ ԱՆ առողջապահության պետական տեսչության աշխատակիցների կողմից իրականացվել են ներհիվանդանոցային վարակների կանխարգելման եւ համաճարակային վիճակի ուսումնասիրություններ` կապված Քաջարանի բժշկական կենտրոնում արձանագրված հեպատիտ C-ի հետ: Հայտնաբերված թերությունները փուլ առ փուլ, սահմանված ժամկետում վերացվել են, որոնց մասին համապատասխան զեկուցումներ են ներկայացրել նախարարություն: Կենտրոնի ողջ անձնակազմն ունի սանիտարական գրքույկներ, անցել է համապատասխան բուժզննում հեպատիտ C-ի համար, տնօրենությունը որոշել է վիրահատական միջամտություններից առաջ հիվանդների պարտադիր բուժզննման մեջ ներառել նաեւ հեպատիտ C-ի ախտորոշման համապատասխան անալիզ:

Կազմվել են նախամանրէազերծումային եւ մանրէազերծումային, բուժանձնակազմի սուր գործիքների պատահական ծակոցների գրանցամատյաններ, բուժանձնակազմի մանրէազերծումային աշխատանքների որակը ստուգվում է հատուկ ինդիկատորների միջոցով:

Վիրաբ Մանասյանը նշեց նաեւ, որ նման իրավիճակների համար մշակվել է գործողությունների համալիր ծրագիր, ապահովվել է կենտրոնի լվացքատան հոսքայնությունը:

Կենտրոնը հրավիրել է «Մեդիտեք» ընկերության ներկայացուցիչներին` իրականացնելու բժշկական սարքավորումների տեխնիկական որակի ստուգումներ եւ ստուգաչափումներ, ինչպես նաեւ պայմանագիր է կնքվելու ամենամյա ստուգաչափումների համար: Պայմանագիր է կնքվել նաեւ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի հետ` Քաջարանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային բուժօգնության եւ սպասարկման սանիտարամանրէաբանական պլանային լաբորատոր հսկողություն իրականացնելու համար: Մանասյանը նշեց նաեւ, որ «ՀՀ ԱՆ հիվանդությունների վերացման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ոչ վարակային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը գործուղվել է հիվանդանոց, եւ նրա օժանդակությամբ ստեղծվել է ներհիվանդանոցային վարակների վերահսկման համալիր ծրագիր: Նմանատիպ համալիր ծրագիր է ստեղծվել նաեւ թափոնների անվտանգ շրջանառության համար. նախատեսվել է առանձին սենյակ թափոնների ընդունման եւ տեսակավորման համար, եւ 48 ժամից ավելի թափոնները հիվանդանոցի տարածքում չեն գտնվում (նշենք, որ հիվանդանոցում գործում է պետական ստանդարտներին համապատասխան թափոնների հեռացման սեպտիկ հոր): Քաջարանի հիվանդանոցում կազմակերպվել են սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային ռեժիմի պահպանման, բժշկական գործիքների նախամանրէազերծման եւ մանրէազերծման, ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարի եւ կանխարգելման, բժշկական գործունեության ժամանակ բուժանձնակազմի մասնագիտական վնասվածքների ժամանակ գործող ընթացակարգի, ձեռքերի մշակման եւ առանձին ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման մասին դասընթացներ:

«ՀՀ ԱՆ հիվանդությունների վերացման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղը երեք անգամ վերցրել է բժշկական կենտրոնի բուժգործիքների, օդի եւ շենքի սանիտարահիգիենիկ վիճակի գնահատման համար նմուշառումներ, որոնցում շեղումներ չեն հայտնաբերվել: Սա հիմք է հանդիսացել, որ մենք վերագործակենք վիրահատական հատվածը: Մարտի 21-ին կատարվել է առաջին վիրահատությունը: Բժշկական կենտրոնը պատրաստ է` հիվանդներ ընդունելու եւ անվտանգ բուժօգնություն ցուցաբերելու», – եզրափակեց Վիրաբ Մանասյանը:

Ն.Գեւորգյանը նշեց, որ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման համալիր ծրագիրն ուղեցույց է մարզի բոլոր բուժհաստատությունների համար, քանի որ մինչ այժմ նման ստուգումներ, կարելի է ասել, ոչ մի հիվանդանոցում չեն իրականացվել:

«Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ավագ բուժքույր Արմեդա Վանեսյանը մանրակրկիտ ներկայացրեց ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահության պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի հարուցած վարչական վարույթի շրջանակներում իրականացված զննման արձանագրության մեջ նշված թերությունները եւ վերջիններիս շտկման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Արմեդա Վանեսյանը նշեց, որ կատարված բոլոր աշխատանքների համար կազմվել են համապատասխան գրանցամատյաններ, փաստաթղթային բոլոր հարցերը կարգավորված են:

Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը նշեց, որ քաղաքապետարանը լուրջ ֆինանսական ներդրումներ է կատարել եւ կատարում հիվանդանոցում` համապատասխան բուժսարքավորումներ ձեռք բերելու, բուժանձնակազմին վերապատրաստելու համար: Քաղաքապետի հավաստմամբ` 2016թ. քաղաքի բնապահպանական ծրագրի մեջ ներառել են նաեւ թափոնների անվտանգ հեռացման համար սարքավորում ձեռք բերելու նախագիծը: «Անկախ գերատեսչային ենթակայությունից` Քաջարանի հիվանդանոցը ծառայում է քաջարանցիներին եւ տարածաշրջանի մարդկանց, եւ նմանատիպ վարակների կանխարգելումը յուրաքանչյուրիս պարտքն է», – եզրափակեց Վարդան Գեւորգյանը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00

Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ուժգին հարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ

14.07.2026 11:46