ՌԴ ներկայությունը խանգարում է Ադրբեջանին Հարավային Կովկասի քարտեզը վերագծելու հարցում. Լեպեխին

16.05.2022 12:03
1244

Որոշակի նմանություն կա Լեռնային Ղարաբաղում եւ օրինակ Ղրիմում տիրող իրավիճակների միջեւ:

Ղրիմի հետ կապված իրավիճակում Ռուսաստանի համար շատ կարեւոր էր Ղրիմի բնակչության դիրքորոշումը: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն եւ Եվրասիական փորձագիտական ակումբի համահիմնադիր Վլադիմիր Լեպեխինը:

«Ղրիմի բնակչության 80 տոկոսը ռուսներ էին: Նրանք ցանկանում էին միանալ Ռուսաստանին: Ռուսաստանը գնաց դրան: Տվյալ իրավիճակում ռուսական կողմն ուշադրություն է դարձնում Արցախում ապրող մարդկանց տրամադրվածությանը: Արցախում, իհարկե, հանրաքվե պետք է անցկացվի, որպեսզի այդ կարծիքն արձանագրվի»,- ընդգծել է փորձագետը:

Նրա խոսքով՝ Արցախի կարգավիճակի մի քանի տարբերակներ կան. առաջինը՝ Ադրբեջանի կամզում, երկրորդը՝ որպես անկախ պետություն, երրորդը՝ Հայաստանի կազմում եւ չորրորդը՝  Ռուսաստանի:  

Այս առումով փորձագետը նշել է, որ առաջին կետով արցախցիները նույնիսկ չեն արտահայտվի, այլ կդիտարկեն մյուս երեքը: Ի դեպ, գնալով քչանում է արցախցիների թիվը, որոնք կողմ են Արցախի՝ Հայաստանի կամզում կարգավիճակին, քանի որ Հայաստանի ղեկավարությունը վանում է Արցախը:

«Այն իրավիճակում, երբ Հայաստանի ներկայիս իշխանությունները փորձում են ակտիվացնել բանակցություններն Արցախի հարցով եւ Եվրոպային խնդրում են արագ որոշել կարգավիճակը, իրականում խոսքը միայն առաջին տարբերակի մասին է, այսինքն՝ արձանագրել ներկա իրավիճակը՝ Արցախը Ադրբեջանի կազմում եւ փակել խնդիրը: Այսինքն, Հայաստանի ղեկավարությունն իրականում չի պաշտպանում Արցախի շահերը»,- ընդգծել է Լեպեխինը:

Վերջինս ընդգծել է, որ Հայաստանը պետք է հետեւի Ռուսաստանի դիրքորոշմանն այդ առումով, որպեսզի այդ հարցի լուծումը հետաձգվի, քանի որ Հայաստանին ամրապնդվել է պետք: Հայաստանին ժամանակ է պետք ապագային առավել վստահ նայելու համար:

Լեպեխինն ընդգծել է, որ Ադրբեջանն, իհարկե, ցանկանում է ձերբազատվել ռուսական ռազմական ներկայությունից Արցախում, քանի որ դա միակ խոչընդոտն է Ադրբեջանի համար, որպեսզի ամբողջությամբ վերագծի Հարավային Կովկասի քարտեզն իր օգտին:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22