Ռուսաստանը Հայաստանին նախազգուշացրել է լուրջ պատժի մասին. Взгляд

02.08.2018 22:30
1347

Հայաստանի իշխանությունների գործողություններից Ռուսաստանի դժգոհությունը կարող է անցնել գործնական հարթակ՝ վտանգելով նախկինում համաձայնեցված զենքի և տեխնիկայի մատակարարումները, գրում է «Взгляд»-ը՝ փորձելով պարզել, թե ինչու՞ է Մոսկվան մտածում նման կոշտ քայլերի մասին:

Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ իհարկե յուրաքանչյուր ՀԱՊԿ անդամ երկիր իրավունք ունի հետ կանչել գլխավոր քարտուղարի պաշտոնին իր թեկնածուին և առաջարկել մեկ այլ մարդու թեկնածությունը, սակայն խնդիրն այն, որ Խաչատուրովը ներկայացնում է Ռուսաստանի հետ սերտ կապված բանակային-ուժային կորպուսը:

«Այստեղ, սակայն, խնդիրն այն է, որ Խաչատուրովը ներկայացնում է Հայաստանի այն բանակային-ուժային կորպուսը, որը սերտ կապված է եղել Ռուսաստանի հետ վերջին 25 տարիների ընթացքում, և որը դիտարկվում է որպես յուրային ռուս ուժայինների կողմից»,- ասել է նա «Взгляд»-ի հետ զրույցում:

«Պատկերացրեք՝ եթե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ձերբակալեր Նորվեգիայի ոստիկանությունը: Ինչպիսի՞ն կլիներ  ԱՄՆ իշխանությունների արձագանքը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված ողջ իրավիճակը, ես գրեթե վստահ եմ, համաձայնեցված է եղել ամերիկյան հատուկ ծառայությունների հետ: Եվ այդ պատճառով Կրեմլում, կարծում եմ, աճում է ոչ միայն նյարդայնությունը, այլև գիտակցումը, որ Հայաստանի ղեկավարությունը գաղտնի երկխոսության մեջ է Ռուսաստանի թշնամիների հետ ՆԱՏՕ-ի երկրների, ըստ երևույթին՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների միջոցով: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Փաշինյանի՝ իշխանության գալը ֆինանսավորել է ԱՄՆ-ում հայկական սփյուռքը: Այսինքն, Հայաստանի ղեկավարությունը թույլ է տալիս ոչ միայն հակառուսական գործողություններ, այլև գործողություններ, որոնք համաձայնեցվել են Ռուսաստանի թշնամիների հետ: Եվ զենք տրամադրել մի երկրի, որը կարող է վաղը զենքը մեր դեմ ուղղել, քաղաքական սխալ կլիներ»,- ընդգծել է Մարկովը:


Քաղաքագետը հավելել է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին նշանակել ամերիկյան հատուկ ծառայությունների գործակալ հանդիսացող մեկի: «Փաշինյանի կողմից առաջարկվող մարդու նկատմամբ կասկածներ են լինելու»,- ասել է քաղաքագետը: Նա նշել է նաև, որ չնայած նյարդայնությանը, Հայաստանի վրա ոչ մի իրական ճնշում դեռ չի գործադրվել և ենթադրել է, որ փոքր ճնշում կարող է համարվել սպառազինությունների մատակարարումների հնարավոր դադարեցման մասին լրատվամիջոցների հրապարակումները, ինչը կարող է կազմակերպված արտահոսք լինի:

Ռուսաստանի ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի փորձագիտական խորհրդի անդամ Վիկտոր Մուրախովսկին իր հերթին հայտարարել է, որ ռուսական և խորհրդային զենքը Հայաստանի սպառազինությունների հիմնական համակարգն է և այն դուրս հանելու դեպքում, Հայաստանը կունենա չաշխատող բանակ:

«Եթե դադարեցվի հետագա ապահովումը՝ ի դեմս սպառազինությունների, և ինչը կարևոր է, այդ սպառազինությունների համար զինամթերքի և հրթիռների մատակարարումների, համեմատաբար կարճ ժամանակում շատ խղճուկ վիճակ կլինի»,- ասել է Մուրախովսկին «Взгляд»-ին:

Մուրախովսկին հիշեցրել է, որ Հայաստանին զենքի մատակարարումներն իրականացվում են ներքին գներով և հաճախ վարկերով: Նա հավելել է, որ չի տեսնում երկրներ, որոնք հետաքրքրված կլինեն Հայաստանին վարկ տրամադրելով և զենք վաճառելով: Նրա խոսքերով՝ եթե նայել զինված ուժերը զարգացնելու Հայաստանի հնարավորություններին՝ Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներից դուրս ժամանակակից նմուշներով զինելու հնարավորությունները «չնչին» են:

«Հայաստանն այնքան հարուստ երկիր չէ, որ սպառազինության համակարգեր գնի ռազմատեխնիկական համագործակցության համաշխարհային շուկայի գներով»,- ասել է նա և հավելել, որ Երևանի համար ռուսական մատակարարումների դադարեցումը լուրջ հարված կլինի և անհապաղ կանդրադառնա երկրի պաշտպանունակության վրա:

tert.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24