Սեդա Մուրադյան. «Ես հպարտ եմ իմ ժառանգներով, նրանց ձեռքբերումներով, տարիների վաստակած հարգանքով»

05.06.2015 16:19
3437

Այցեքարտ

Երկարամյա, փորձառու եւ բազմավաստակ բժշկուհի Սեդա (Լուսյա) Մուրադյանը ծնվել է 1936թ. դեկտեմբերի 21-ին Գորիսում: Ընտանիքի հայրը մշտապես զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, քույրերն ընտրել են բժշկի մասնագիտությունը, իսկ եղբայրները նույնպես ստացել են բարձրագույն կրթություն: 1952թ. ոսկե մեդալով ավարտել է Գորիսի N1 դպրոցը, նույն տարում ընդունվել Երեւանի պետական բժշկական ինստիտուտ, որն ավարտել է 1958թ.: Նույն թվականին նշանակվել է Քաջարանի հիվանդանոցի մանկաբույժ, իսկ 1966թ.՝ Ղափանի քաղաքային պոլիկլինիկայի տեղամասային թերապեւտ: 1972-96թթ. աշխատել է Ղափանի պոլիկլինիկայի վարիչ, իսկ 1996-2015թթ.՝ Կապանի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ մեթոդաշխատանքների գծով եւ ԷԿԳ-ի բժիշկ:

Խորհրդային տարիներին եղել է քաղխորհրդի դեպուտատ, հիվանդանոցի կուսկազմակերպության քարտուղար, արհմիության տեղկոմի նախագահ:

Առողջապահության բնագավառում ունեցած ներդրման, բազմամյա ծառայության, աշխատանքային հաջողությունների համար արժանացել է մեդալների, պատվոգրերի, իսկ 2007թ.՝ Կապանի պատվավոր քաղաքացու կոչման:


Բժշկական գործունեությունը

Բժիշկը պետք է ունենա արծվի հայացք, աղջկա ձեռքեր, օձի իմաստություն եւ առյուծի սիրտ:

Ավիցենա

«Սիրում էի մարդկանց օգնել», - այսպես է հիմնավորում մասնագիտության ընտրությունը բժշկուհի Սեդան: Ողջ գործունեության ընթացքում աջակցել է հիվանդներին, իսկ վարչական աշխատանք կատարելիս նույնիսկ ավելի շատ հիվանդի է սպասարկել, քան տեղամասային բժիշկը:

«Հիշում եմ, երբ պոլիկլինիկայի վարիչ էի, շատ հիվանդներ էին պահանջում, որ ես իրենց հետազոտեմ, հայերից բացի՝ նաեւ ադրբեջանցիներ: Մշտապես սիրով եմ սպասարկել բոլորին էլ, քանի որ, նախեւառաջ, ես բժիշկ էի, ով կոչված էր օգնելու հիվանդին, հետո՝ ղեկավար անձ», - մինչեւ հիմա էլ առանձնակի հոգատարությամբ է պատմում իր հիվանդների մասին բժշկուհի Սեդան:

Երբ Ղափանի պոլիկլինիկայի վարիչ էր, հիմնարկն ամենայն պատասխանատվությամբ էր կատարում իր վրա դրված պարտականությունները: «Առանձնապես մեծ իրավասություններ էլ չունեինք, մեր հիմնական խնդիրը տեղում հիվանդներին հետազոտելն ու տնային այցեր կատարելն էր, - նշում է բժշկուհին եւ հավելում, - իմ ղեկավարման օրոք ոչ մի կանչ աչքաթող չեմ արել, բոլոր հիվանդները ժամանակին հետազոտվել եւ համապատասխան բուժում են ստացել»:

Հիվանդի հոգեկան աշխարհի, նրա տրամադրության վրա ազդող ամենազորեղ գործոններից մեկը բժշկի խոսքն է: Անառարկելի ճշմարտություն է, որ բժշկի խոսքը, նույնիսկ խոսելու ձեւը, շարժումներն ու դեմքի արտահայտությունը, տրամադրությունը կարող են վճռական ներգործություն ունենալ հիվանդների վրա:

«Բուժման» առաջնային այս մեթոդը մշտապես ուղեկցել է բժշկուհուն հիվանդներին զննելիս: Ուշադիր եւ հոգատար վերաբերմունքը բոլորի հանդեպ, ժողովրդին անմնացորդ ծառայելու սկզբունքով առաջնորդվելը տվել են իրենց պտուղները: Այսօր բժշկուհու հանդեպ սերն ու հարգանքն անպակաս են թե՛ կոլեկտիվի, թե՛ քաղաքի բնակիչների կողմից:

Մինչեւ հիմա էլ բժշկուհու ժպիտը, հիվանդի հետ կատակելը, նույնիսկ ծանր հիվանդության դեպքում նրան հուսադրելն ուղեկցում են բժշկուհուն:

Արցախյան պատերազմում ամեն կապանցի յուրովի ներդրում ունեցավ: Պակաս կարեւոր չէին նաեւ թիկունքում կազմակերպվող աշխատանքները, իսկ Կապանի հիվանդանոցն ուներ իր առաքելությունը. բազում վիրավորների անհրաժեշտ էր առաջին բուժօգնություն, սնունդ, հագուստ…

Եվ այդ կազմակերպական աշխատանքների ծանր բեռն իր ուսերին վերցրեց բժշկուհի Սեդան: «Բուժօգնությունից բացի՝ կազմակերպում էի նաեւ վիրավորներին հագուստով, սննդով ապահովելու աշխատանքները: Ստեղծված դժվարությունները հնարավոր էր հաղթահարել միայն համատեղ ուժերով, եւ այդ հարցում հիվանդանոցի անձնակազմը ցուցաբերել է պատրաստակամություն եւ ունեցել իր մեծ ներդրումը», - հիշում է բժշկուհին:

Այժմ նա անցել է վաստակած հանգստի. խաչբառեր է լուծում, վերընթերցում գրքերը, իր ամբողջ ժամանակն ու ուշադրությունը տրամադրում ընտանիքին:

Առողջապահության ոլորտին առնչվող խնդիրներից խոսելիս բժշկուհին առանձնացրեց Կապանի հիվանդանոցը կադրերով համալրելը՝ նշելով, որ, ցավոք, ոչ բոլորն են համաձայնում աշխատել հանրապետության հեռավոր քաղաքներում: «Հավատը բժշկի հանդեպ ամենաթանկարժեք դեղամիջոցն է», - նշեց բժշկուհին:

Իսկ երկրի թիվ մեկ խնդիրն աշխատատեղերի պակասն է, որի հետեւանքով արտագաղթը մեծ թափ է ստացել:

«Ես խորհրդային մարդ եմ եւ երանությամբ եմ հիշում այդ տարիները: Չնայած պիտի ասեմ, որ նորանկախ պետության հռչակումը պակաս ոգեւորությամբ չեմ ընդունել: Միայն թե ունեցած ազատությունը ոմանք չարաշահում են՝ այդպիսով խնդիրներ ստեղծելով պետության կայացման համար: Թող մեր երկրում խաղաղություն լինի, նոր աշխատատեղեր բացվեն, հայրենիքը ոչ ոք չլքի», - իր ցանկությունը հայտնեց բժշկուհի Սեդան:

Ընտանիքը

Երջանիկ է այն մարդը, ով երջանիկ է իր ընտանիքում:

Հայտնի ճշմարտություն է՝ բժշկի մասնագիտությունը երբեմն պահանջում է ինքնամոռացություն, շատ հաճախ ընտանիքի հանդեպ անհրաժեշտ ուշադրության պակաս: «Պատահել է՝ ամբողջ գիշեր վերահսկել եմ հիվանդին, բայց ամուսինս երբեւէ խոչընդոտ չի ստեղծել, ընդհակառակը, ինքն է շտապեցրել՝ ասելով՝ արագացրո՛ւ, թող հիվանդը քեզ չսպասի», - հիշում է բժշկուհին:

Ամուսինը՝ Ձոնիկ Օրբելյանը, վաստակաշատ մանկավարժ էր, հարգված տնօրեն, ում հետ ծանոթացել է Հանքավանում աշխատելու տարիներին:

«Ամբողջ կյանքում չեմ հիշում, որ մեր ընտանիքում վեճեր լինեն: Բոլոր հարցերը լուծել ենք համերաշխությամբ, նա գիտակցել է իմ գործի կարեւորությունը, ըմբռնումով մոտեցել ուշացումներիս, ժամանակ-անժամանակ կատարվող տնային այցերիս», - հպարտությամբ է խոսում ամուսնու մասին բժշկուհին:

«Հրաշալի տնային տնտեսուհի է, համեղ խմորեղեն եւ ճաշատեսակներ է պատրաստում, սիրված ու նվիրված մայր է: Բացի մասնագիտականից՝ մեզ մշտապես աջակցել է նաեւ անձնական հարցեր լուծելում, համակ ուշադրությամբ լսել մեր խնդիրների մասին եւ ճիշտ խորհուրդներ տվել», - նշում է գործընկեր տիկին Մելանյան:

Կնոջ համար ամենամեծ ձեռքբերումն ամուր ընտանիքն ու խելացի երեխաներ ունենալն է: Երեք որդին էլ բարձրագույն կրթություն են ստացել, իր հետքերով գնացել է ավագ որդին՝ Սմբատ Օրբելյանը, ով ներկայումս Կապանի բժշկական կենտրոնի տնօրենն է: «Ավագ որդիս ընտրեց իմ մասնագիտությունը, որովհետեւ փոքր տարիքից ինձ հետ միասին գալիս էր հիվանդներին հետազոտելու: Ուրախ եմ, որ թոռնուհիս՝ Սեդան, նույնպես ընտրել է բժշկի մասնագիտությունը», - նշում է նա:

Բժշկուհին իրեն երջանիկ կին է համարում, քանի որ շրջապատված է որդիներով, հարսներով ու թոռներով, վայելում է նրանց սերն ու հոգատարությունը:

«Ես հպարտ եմ իմ ժառանգներով, նրանց ձեռքբերումներով, տարիների վաստակած հարգանքով», - ասում է բժշկուհի Սեդան:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ՌԴ դեսպանություն

24.04.2026 10:41

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը․ Վեհափառ

24.04.2026 10:34

Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան

24.04.2026 10:27

Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղաuպանnւթյnւն կրկին տեղի չունենա․ Փաշինյան

24.04.2026 10:12

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33

Ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23.04.2026 17:23

Уроки памяти: как в Мегри воспитывают уважение к культурному наследию

23.04.2026 17:11

«Անկախ դիտորդ»-ը դիմում է դատարան՝ պահանջելով Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել

23.04.2026 16:40

Իրանի դեմ պատերազմն ավելի քան 30 մլն մարդու աղքատության մեջ է գցել. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար

23.04.2026 16:23

Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել ժողովրդին. Սերժ Սարգսյան

23.04.2026 14:39