Թալիշի մանկապարտեզը լիովին պատրաստ է շահագործման. գյուղն աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքին

07.02.2019 18:04
1096

Արցախի Թալիշ գյուղը 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքին. ամռանը շահագործման կհանձնվի հիմքից կառուցված 10 բնակելի տուն: Արդեն պատրաստ ու կահավորված է նորակառույց մանկապարտեզը, դպրոցի կահավորումը կլինի մոտ ժամանակներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը պատմեց գյուղի վերակառուցման ծրագրով իրականացված աշխատանքների մասին:

«Արդեն ավարտվել են համայնքապետարանի շենքի վերակառուցման, մանկապարտեզի, դպրոցի և հանդիսությունների սրահի կառուցման աշխատանքները: Համայնքապետարանը, մանկապարտեզն ու հանդիսությունների սրահն անգամ կահավորված են: Մոտ ժամանակում կկահավորվի նաև դպրոցի մասնաշենքը: Դպրոցի և մանկապարտեզի կառուցման աշխատանքները ավարտվել են տարեվերջին»,-ասաց գյուղապետն ու հավելեց՝ գյուղի ջրամատակարարման ողջ համակարգը, խողովակները ևս արդիականացվել են:

Ծրագրի առաջին փուլով Թալիշում 19 տուն էր վերակառուցվել և կապիտալ կահավորվել: Հիմա երկրորդ փուլով նախատեսված 14 տների վերակառուցումն ընթացի մեջ է: Պետրոսյանը նշեց, որ աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Գյուղում բուռն աշխատանքներ են ընթանում նաև հիմքից տների կառուցման համար: Այդպիսի 10 առանձնատուն է կառուցվում: «Հիմնական աշխատանքները ներկայում այդ տների ուղղությամբ են ընթանում: 10 բնակելի տների կառուցման աշխատանքները պիտի ավարտվեն հունիս-հուլիսին»,-տեղեկացրեց գյուղապետն ու հավելեց՝ երկու օր առաջ արդեն կատարվել են չափագրման աշխատանքներ, և հավանաբար շուտով ծրագրի մեջ կմտնի ևս 4 տան վերակառուցում:

Անդրադառնալով գյուղի վերաբնակեցմանը՝ Պետրոսյանը նշեց, որ ներկայում հիմնականում ապրում են տղամարդիկ: Ապրում է միայն մեկ ընտանիք՝ 80 անց ամուսին, կին և նրանց որդին: Սակայն կանայք երեխաների հետ երբեմն ևս գնում են գյուղ ու ինչ-որ ժամանակով մնում: «Ամռանն էին մնում օրեր շարունակ, երբ ծառերին բերք կար, մրգերից պահածոներ էին պատրաստում»,-նշեց գյուղապետն ու շեշտեց՝ մարդիկ ընտանիքներով բնակվելու կգան, երբ ծրագրերն ավարտվեն ըստ նախատեսվածի՝ մինչ նոր ուսումնական տարվա սկիզբը:

Գյուղապետն արձանագրեց մեկ շատ կարևոր փաստ՝ գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան: Բավականին ժամանակ է, ինչ կրակոցներ չեն լսում: «Կրակոցներ չենք լսում այն ժամանակից, երբ ողջ առաջնագծով կրակոցների թիվը պակասեց՝ երևի կապված Փաշինյան-Ալիև հանդիպման հետ»,-նշեց նա:

ԼՂՀ Մարտակերտի շրջանի սահմանամերձ Թալիշ գյուղը 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ ամենից շատ տուժած բնակավայրերից է: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ու դրան հաջորդած օրերին բնակավայրը ենթարկվել է ադրբեջանական բանակի հրետակոծության, հակառակորդի ստորաբաժանումներին հաջողվել է մի քանի ժամով մտնել գյուղ` կատարելով քաղաքացիական բնակչության սպանություններ, ավերել ու թալանել տներ: Շարունակելով տարբեր զինատեսակներից հյուսիսային ուղղությամբ խախտել հրադադարիպահպանման ռեժիմը՝ Ադրբեջանը 2017թ. փետրվարի 24-ին թիրախավորել էր ոչ միայն մարտական հենակետերը, այլև՝ Թալիշ բնակավայրը, որի ուղղությամբ 120-միլիմետրանոց ականանետից և Դ-44 հրանոթից արձակվել էր 4 արկ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40