Ցուցահանդես եւ քննարկում Կապանի երկրագիտական թանգարանում

27.03.2018 17:52
1799

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը Կապանի երկրագիտական թանգարանում նախաձեռնել եւ կազմակերպել էին ցուցահանդես՝ «Կոմունիզմն իր դարաշրջանում» խորագրով, որն ընդգրկում էր լուսանկարներ, ցուցապաստառներ, վավերագրեր, փաստաթղթեր: Հինգ վահանակ նվիրված էր Խորհրդային Հայաստանի քաղաքական պատմությանը, ահավասիկ՝ ««Խորհրդայնացում. «Հայաստանը բոլշեւիկյան մուրճի եւ թուրքական սալի միջեւ», «Արդիականացմանը գինը՝ բռնաճնշումները Հայաստանում», «Ձնհալ», որն է ազգային զարթոնք»: Նաեւ նյութեր կան, որոնք վերաբերում են Հայաստանի տնտեսական հաջողություններին եւ քայքայված տնտեսության վերականգնմանը եւ այլն:

Ցուցահանդեսի բացմանը, որ տեղի է ունեցել մարտի 26-ին,  մասնակցում էին տարբեր տարիքի եւ զբաղմունքի մարդիկ, ովքեր ցուցադրանքին ծանոթանալուց հետո բարձրացան թանգարանի երկրորդ հարկ, որտեղ հնչեցին ցուցահանդեսի թեմային առնչվող զեկուցումներ: 

Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանի զեկուցումը վերաբերում էր Սյունիքում քաղաքական բռնություններին, հատկապես Կապանի տարածաշրջանին: Ըստ բանախոսի՝ բոլշեւիկյան կարմիր տեռորը Զանգեզուրում սկսվեց 1920 թվականին՝ հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին, երբ 11-րդ Կարմիր բանակը մտավ Գորիս եւ սկսվեցին արյունոտ բռնությունները. առաջին զոհերից եղան պառլամենտի պատգամավորներ Արշակ Շիրինյանը (Գորիսի Շինուհայր գյուղից) եւ Վահան Խորենին (Բռնակոթ): Թվերի եւ փաստերի լեզվով պատմաբանը ներկայացրեց բռնաճնշումների հետեւանքով խեղված մարդկանց ճակատագրերը, նաեւ այն, թե քանի փուլ են ունեցել քաղաքական հալածանքները, դրանց քանի հոգի են զոհ գնացել, մի խոսքով՝ Սյունիքում քաղաքական բռնությունների առանձնահատկություններին:

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Թոմաս Շրապելի դասախոսության խորագիրն էր «Մարդկությունը սպասում է այլընտրանքի. Հոկտեմբերյան հեղափոխության վարկածներն ու իրականությունը»: Նրա դասախոսության մեջ առավել ուշագրավ էր այն մեկնաբանությունը, թե ինչ դեր կարող էր խաղալ դիպվածը ժողովրդի ճակատագրում: Բանախոսը մանրամասնեց նաեւ այն գաղափարը, թե 1917թ. հոկտեմբերին կատարվածը հեղափոխությո՞ւն էր, թե՞ հեղաշրջում:

ՀՀ ԳԱԱ ինստիտուտի կիրառական ազգագրության խմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը ներկայացրեց «Հայաստանի խորհրդայնացման առանձնահատկությունները եւ ԽՍՀՄ կազմավորումը» խորագրով զեկուցումը: Պատմաբանը մասնավորապես նշեց, որ Հայաստանում հեղափոխություն չի եղել, Հայաստանում նոյեմբերի 25-ին ծրագրավորվել եւ դեկտեմբերի 2-ին իրականացվել է կոշտ, բռնի հեղաշրջում: Ուշագրավ էր Հ.Խառատյանի այն վերլուծությունը, որ ԽՍՀՄ կազմավորում երեւույթ չի եղել, ինչպես դա գրվում էր դասագրքերում եւ նշվում կոնկրետ տարեթիվ եւ օր՝ 1922 թվականի դեկտեմբերի 30: Դա խորհրդային պրոպագանդայի հնարածն է:

Զեկուցումներից հետո ունկնդիրներն իրենց հարցերն ուղղեցին բանախոսներին: Վերջում քննարկումը վարող, հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Գայանե Շագոյանը հայտնեց, որ ցուցահանդեսը նախ՝ կազմակերպվել է Երեւանում, այնուհետեւ՝ ընտրվել հանրապետության մարզերից հյուսիսայինը՝ Շիրակը եւ հարավայինը՝ Սյունիքը: 

Ցուցահանդեսին ներկայացված ցուցանմուշները մնալու են Կապանի երկրագիտական թանգարանում՝ որպես նվեր: Նշվեց, որ թանգարանի տնօրենը դեռեւս խորհրդային տարիներին հավաքել է այն ամենը բռնաճնշումների մասին, որ եղել են ոչ թե արխիվներում, այլ մարդկանց հիշողություններում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34