Ցուցահանդես-վաճառք` Տաթեւում

01.07.2013 00:15
4027

Տաթեւ եկող զբոսաշրջիկին գրավել ոչ միայն աշխարհի ամենաերկար ճոպանուղով, Տաթեւի վանական համալիրով ու շրջապատի հարուստ բնությամբ, այլեւ սյունեցի վարպետների ձեռքի աշխատանքներով, որոնք շատ բան ունեն պատմելու հայի եւ հայկական մշակույթի մասին:
«Տաթեւի արհեստավորաց թեւ» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ զբոսաշրջիկների ակտիվ հոսքի շրջանում ամեն շաբաթ եւ կիրակի Տաթեւի վանքին հարակից տարածքում կգործի ցուցահանդես-վաճառք: Բացումը կայացավ հունիսի 22-ին Տաթեւ գյուղի մանկապարտեզի տարածքում: Ներկայացված էին փայտագործ, խեցեգործ, ասեղնագործ, հելունագործ աշխատանքներ, նաեւ գեղանկարներ:

«Սա լավ նախաձեռնություն է, առիթ, որ Սյունիքի արվեստագետներն իրենց շնորհքը ցույց տան արտասահմանից եկած հյուրերին, ծանոթացնեն նրանց մեր մշակույթին», – ասում է գեղանկարիչ Վոլոդյա Հովհաննիսյանը, թեեւ համոզված է` զբոսաշրջիկին ոչ թե գեղանկարները, այլ ավելի շատ հուշանվերներն են գրավելու: Իր ներկայացրած 11 աշխատանքում Սիսիանի պատմամշակութային կոթողներն են, բնության գեղեցկությունները, ծաղիկները...

Նկարչուհի-խեցեգործ Ժենյա Գրիգորյանի կարծիքով` ստեղծագործողը միշտ պետք է շփվի մարդկանց հետ, դրա արդյունքում է, որ ճաշակը հղկվում է, աշխատանքները` կատարելագործվում: Մենք պիտի ձգտենք ներկայացնել մերը` հայկականը` սկսած հին խեցեգործական արվեստից մինչեւ մերօրյա մշակույթ:

Մասնագիտությամբ ինժեներ, կոչումով փայտագործ-վարպետ Վարուժան Դոլարյանը մայրաքաղաքից է եկել: Խոստովանում է` իր պատրաստած մոմակալները, զարդատուփերը հետաքրքրեցին զբոսաշրջիկներին: Դրանցից մի քանիսը շատ արագ վաճառվեցին: Հեռավորության պատճառով ինքը հաճախ չի կարող մասնակցել ցուցահանդեսներին, բայց սա գեղեցիկ հնարավորություն է համարում թե՛ զբոսաշրջիկների եւ թե՛ ստեղծագործողների համար:
– Յուրաքանչյուր շաբաթ կներկայանանք նոր ասելիքով ու նոր աշխատանքներով, - նշում է «Տաթեւի արհեստավորաց թեւ» մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Դերենիկ Եփրեմյանը: – Տաթեւ համայնքի մանկապարտեզի շենքը վարպետաց տուն-համալիրի կվերածվի, որտեղ կգործեն արհեստանոցներ, տաղավարներ... Զբոսաշրջիկները կգան, կմասնակցեն նաեւ աշխատանքին, ինչով ավելի հետաքրքիր կլինի նրանց օրը:

Մանկապարտեզի շենքը վարպետաց տան վերածելու շուրջ Տաթեւ համայնքը տվել է իր համաձայնությունը: Հիմա հովանավորներ են փնտրում` էսքիզներն իրականության վերածելու համար: Մինչ այդ փորձելու են ցուցադրությունները համապատասխանեցնել միջազգային պահանջներին: Զբոսաշրջիկներին ճիշտ ներկայանալու հարցում տեղացիներին կօգնի հոլանդացի կամավոր, PR մասնագետ Հանս Սիջսը: «Այս միջոցառումն ինձ համար եւս նորություն է, – ասում է նա, – ես խոսել եմ կազմակերպիչների հետ, եւ այժմ փորձում եմ օգնել նրանց` գրավելու ավելի շատ զբոսաշրջիկների»: Հանս Սիջսն առաջին անգամ է Հայաստանում, սակայն արդեն համոզվել է` հնագույն մշակույթ ունեցող մեր երկիրը հրաշալի հնարավորություններ ունի զբոսաշրջության զարգացման համար: Սակայն աշխարհին ճիշտ ներկայանալու հարցում դեռ շատ անելիքներ կան:

ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40