Վախճանվել է Արտաշես Հովսեփյանը

10.07.2017 08:13
1730

Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, ՌԴ վաստակավոր նկարիչ եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արտաշես Հովսեփյանի հոգեհանգիստը կկայանա երկուշաբթի հուլիսի 10-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում 18:00-20:00: Իսկ վերջին հրաժեշտի արարողությունը՝ երեքշաբթի հուլիսի 11-ին ժամը 13:00-14:00-ին Հայաստանի նկարիչների միությունից (Աբովյան 16): Հուղարկավորությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում:

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին 86 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանը:

Արտաշես Հովսեփյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:

Նա ծնվել է ՀՀ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում: Եղել է գեղանկարիչ Զաքար Խաչատրյանի եղբայրը: Ավարտել է Սիսիանի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցը, աշխատել բանվոր: 1954թ. ընդունվել է Երեւանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, սակայն 2-րդ կուրսից նրան գործուղել են Սանկտ Պետերբուրգի Ի.Ն.Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ, որն ավարտել է 1961թ.:

Արտաշես Հովսեփյանի` Մաեստրոյի (ինչպես իրեն անվանում էին արվեստակից ընկերները) արվեստին բնորոշ են ծավալապլաստիկ խնդիրների համարձակ եւ դիպուկ լուծումները, գեղարվեստական ընդհանրացման մեծ ուժն ու մոնումենտալիզմի խոր զգացողությունը: Ակադեմիական կերպարվեստի եւ քանդակագործության շունչն ու ոգին վերընձյուղելով իր խորապես հայկական էությանը, հարազատ Սյունյաց լեռների գեղեցկությամբ ներշնչված մտապատկերներին, Արտաշես Հովսեփյանը քանդակը վերածում էր երկրի ու մարդկանց մասին քարե պատմության, հուշարձանը՝ վերածում քարե պոետիկայի:

Նրա առավել հայտնի աշխատանքների թվին է պատկանում Ալեքսանդր Թամանյանի արձանը (1974թ., Երեւան, ճարտարապետ` Սեդա Պետրոսյան), Սուրբ Սարգիս եկեղեցու որմնաքանդակները (1975 թ., Երեւան, ճարտարապետ` Ռաֆայել Իսրայելյան), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի բակի խաչքարը (1975թ.), Սիսիան քաղաքի մուտքի արծիվը (1975թ.), Երեւանի կոնյակի գործարանի որմնաքանդակները (1975-1993թթ.), Կ. Դեմիրճյանի անվան Երեւանի Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի որմնաքանդակները (1981թ.), կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի արձանը (1987թ., ճարտարապետ` Ֆենիքս Դարբինյան), գիտնականներ Օրբելի եղբայրների հուշարձանը (1988թ., ք. Ծաղկաձոր, ճարտարապետ` Ռոմեո Ջուլհակյան):

Արտաշես Հովսեփյանը ստեղծել է նաեւ դիմաքանդակների հոյակերտ շարք, ինչպես նաեւ գրաֆիկական աշխատանքներ: Արվեստագետի վերջին ստեղծագործություններից մեկը արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի արձանն է` գրողի անունը կրող դպրոցի բակում (2013թ., Երևան):

10/07/2017
panorama.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40