Ժասմեն Ալավերդյան. «Կարող եմ ասել՝ Վաղատուրը մեռնող գյուղ է…»

01.11.2019 20:59
1186

Գորիսի տարածաշրջանի Վաղատուր (Բայանդուր) գյուղը, անտարակույս, տարածաշրջանի գեղատեսիլ բնակավայրերից է, որտեղ կան ապրելու եւ արարելու անհրաժեշտ պայմաններ:

Հրաշալի բնություն, ոռոգման եւ խմելու ջրի բավարար ռեսուրսներ, պտղատու այգիներ, հանքային ջուր, պատմամշակութային հուշարձաններ, զբոսաշրջության այլ հնարավորություններ…

Ու, այդուհանդերձ, ըստ Ժասմեն Ալավերդյանի՝ «Վաղատուրը մեռնող գյուղ է, եւ իրավասու մարմիններն աչք են փակում այդ իրողության վրա»:

Վաղատուր գյուղի բնակիչներ Սարմեն Լալայանը, Ժասմեն Ալավերդյանը եւ ուրիշներ «Սյունյաց երկրին» ներկայացնելով գյուղում ստեղծված վիճակը՝ նախեւառաջ մտահոգություն հայտնեցին գյուղի գազիֆիկացման ընթացքում թույլ տրված կոպիտ սխալների առնչությամբ:

Ընդ որում՝ դրանք սխալներ են, որոնք գրեթե զրոյացնում են երկար սպասված գազիֆիկացման էֆեկտը:

-Գյուղը գազիֆիկացվել է երկու-երեք տարի առաջ, բայց գյուղի մոտ յոթանասուն ընտանիքից քսան ընտանիք է օգտվում կապույտ վառելիքից,-ասում են նրանք:

Ըստ գյուղաբնակների՝ գազի խողովակաշարի ներքին ցանցը կառուցվել է այնպես, որ տների մի մասից շատ հեռու է:

Եվ որպեսզի այդ տներն օգտվեն գազից, պետք է լրացուցիչ ծախսեր կատարեն՝ յուրաքանչյուր ընտանիք առնվազն 1 մլն դրամ հաշվով:

Նման խնդրի առաջ է կանգնած մոտ քսան ընտանիք:

Գյուղացիները խնդրո առարկայի մասին տեղեկացրել են պատկան մարմիններին, բայց ոչ մի արձագանք:

Իսկապես, ի՞նչ իմաստ ուներ գյուղի գազիֆիկացումը, եթե տասնյակ ընտանիքներ չէին կարողանալու դրանից օգտվել:

Վաղատուրցիների կարծիքով՝ սխալ է նախագծվել եւ կյանքի կոչվել նաեւ փողոցների լուսավորության ցանցի կառուցումը:

Փողոցների մի մասը լուսավորվում է, մյուս մասը՝ ոչ:

Այնուհետեւ՝ խմելու ջրի բավարար ռեսուրսներ ունեցող գյուղում ներքին ջրատար ցանցի մաշվածության պատճառով խնդիր է դարձել նաեւ խմելու ջրի պատշաճ մատակարարումը:

Գյուղում գործում է դեռեւս անցյալ դարի 30-ական թվաններին կառուցված պանրագործարանը (կաթի ընդունման կետը):

Բայց կաթի ընդունման ներկայիս գինը՝ 120 դրամ, չի բավարարում գյուղացիներին, իսկ կաթը չհանձնելու տարբերակ չունեն:

Մտահոգիչ հարցերից է գյուղը Գորիսի հետ կապող ավտոճանապարհի խայտառակ վիճակը:

Խոսքը Վերիշեն գյուղով անցնող կարճ ճանապարհի մասին է, որը տեղ-տեղ նույնիսկ դժվարանցանելի է դարձել:

Եվ մարդիկ ստիպված Գորիսի հետ հաղորդակցվում են Խանածախով անցնող ճանապարհով, որը կրկնակի անգամ երկար է:

-Մի խոսքով՝ Վաղատուրն անուշադրության մատնված գյուղ է, ինչի հետեւանքով էլ երիտասարդները վաղվա օրվա իրենց ծրագրերը չեն կապում հայրենի բնօրրանի հետ եւ բռնում են տարածաշրջանից հեռանալու ու օտար ափերում բնավորվելու ճանապարհը,-ասում են վաղատուրցիները եւ զարմանք արտահայտում՝ «Մի՞թե իշխանությունների համար միեւնունն է, թե ինչ է կատարվում լեռնային գյուղերում…»:

 

Սամվել Ալեքսանյան

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40