Բրյուսելը վաղ թե ուշ Երևանից հակառուսական ուղղվածություն կպահանջի. ՌԴ ԱԳՆ

30.01.2026 12:08
423

ԵՄ անդամակցությունը, հատկապես հաշվի առնելով դրա ներկայիս վիճակը, տնտեսական աճի և բարեկեցության երաշխիք չէ, ընդգծել է ՌԴ ԱԳՆ–ն։

Որոշակի պահի Եվրամիության ղեկավարությունը Հայաստանից լիակատար քաղաքական համերաշխություն կպահանջի, այդ թվում՝ Բրյուսելի հակառուսական ուղղվածության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։

«Որոշակի փուլում Բրյուսելը ցանկացած թեկնածու երկրից սկսում է պահանջել լիակատար համերաշխություն իր արտաքին քաղաքական գծի հետ, որն այսօրվա դրությամբ բացահայտ հակառուսական բնույթ է կրում, – ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման ծրագրերը։ – Հուսով եմ, Երևանում իրենց հաշիվ տալիս են, որ նույնիսկ Բրյուսելի բոլոր պահանջները բավարարելու դեպքում ԵՄ անդամակցությունը չի ​​երաշխավորում»։

Որպես օրինակ՝ նա մատնանշել է Արևմտյան Բալկանների երկրները, որոնք տասնամյակներ շարունակ ԵՄ անդամակցության հերթում են։ Չնայած կոշտ և հաճախ բնակչության շրջանում ժողովրդականություն չվայելող պահանջներին՝ Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Մոնտենեգրոն և Սերբիան այդպես էլ չմոտեցան իրենց ինտեգրացիոն սպասումների իրագործմանը։

Մասլեննիկովը նաև ընդգծել է, որ ԵՄ անդամակցությունը, հատկապես հաշվի առնելով դրա ներկայիս վիճակը, տնտեսական աճի և բարեկեցության երաշխիք չէ։ Որպես ապացույց նա ներկայացրեց Բալթյան երկրների տնտեսական և ժողովրդագրական ցուցանիշները, որոնք ԵՄ-ին անդամակցելու 20 տարիների ընթացքում բավական համեստ արդյունքներ են ցուցադրում։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34