Չեմ կարծում, որ արվեստի պես արժեքները հեղափոխությամբ են առաջնորդվում. Մանսուրյանը՝ մշակութային հեղափոխության մասին

25.01.2019 18:28
1184

Մշակութային բոլոր դետալները, բոլոր հոգսերը մանրամասն գիտեմ, սակայն դետալներին չեմ տրվում: Ամեն ինչ էլ գիտեմ, բայց ներս չեմ թողնում, չեմ ուզում բացասականը ինձ իշխի: Այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Հայաստանում մշակութային կյանքի վայրիվերումների մասին՝ ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

«Կոնսերվատորիա եկան նոր ուժեր, դրսում սովորած Արամ Հովհաննիսյանը, որը գիտական գծով պրոռեկտոր է, սա նոր երեւույթ է: Մեր երիտասարդության տարիներին այդպիսի մեկը չէր կարող նման պատասխանատու գործի գլխին կանգի»,- ասաց Տիգրան Մանսուրյանը՝ համեմատելով նախկինում արվեստագետին տրվող հնարավորությունները ներկայիս հետ:

 

Լրագրողների հարցին, թե ինչպիսին է տեսնում հոգեւոր Հայաստանի ներկան ու ապագան Մանսուրյանն ասաց. «Եթե հոգեւոր Հայաստան ասելիս նկատի ունենք այն՝ ինչ Տերյանը նկատի ուներ, իհարկե, փոփոխություններ կան, այն տարիների եւ ներկայիս Հայաստանը շատ տարբեր է, բայց այնպես էլ չէ, որ մենք վերջնականապես հրաժեշտ ենք տվել Տերյանական հոգեւոր Հայաստանին: Մեր մեջ շերտավորումներ չեն եղել տարիներով, դարերով՝ շերտավորում պարզ հասարակության եւ մտավորականության միջեւ: Ամեն ինչի մասին բոլորս հավասարարաչափ իմացել ենք»:

Մաեստրոն հիշում է, որ ԽՍՀՄ տարիներին էլ էր այդպես, երբ Մերձբալթյան երկրներից գալիս էին, իրենք էլ էին փաստում, որ հասարակությունը շերտավորում չունի. «Ասում էին՝ հարաբերվելիս ձեր հավաքարարն ու մտավորականը հավասար են»:

Մաեստորն հույս ունի, որ տարիների ընթացքում այդ շերտավորումը կլինի, եւ որ այն պետք է լինի: Իր բնորոշմամբ՝ Հայաստանում դեռեւս կա միայն սոցիալական շերտավորում, այսինքն կայացել է հարուստ-աղքատ շերտավորումը. «Անշուշտ, կլինի նաեւ մտքի, գեղագիտության, գեղեցիկի բնագավառների շերտավորում: Այդ գործընթացն արդեն սկսված է, վստահ եմ՝ կլինի»:

Մանսուրյանը վստահ է՝ այսօր դասական երաժշտության լսարանը ընդհանուր երաժշտության ընդամենը մեկ տոկոսն է, մնացածը տրված է հաճույքին եւ զվարճանքին, դա է գերադասում հասարակության մեծ մասը: «Այն երաժշտությունը, որը ստեղծել է Բախը, Բեթհովենը, մարդիկ ուզում են շրջանցել, չեն ուզում խորքերը մտնել, ուզում են թեթեւ ապրել: Իսկ այն, որով զբաղվում է մարդը՝ մի ժամանակ այնքան անտեսված էր վարպետների կողմից, որ անգամ երաժշտություն չէր: Հետո դադարեց ուշադրության նյութ լինել դասականների համար: Եթե արտասահմանում զվարճաքի, ժամանցի երաժշտությունը համեմատաբար փոքր տեսակների է բաժանված, մեզ մոտ չափազանց շատ են՝ ռաբիս, ժողովրդական, աշուղական, հոգեւոր, քաղաքային... կարելի է շատ շարունակել, եւ դրա կողքին նոր դասական»,-ասաց նա:

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում շատ է խոսվում մշակութային հեղափոխության մասին, սակայն մաեստրոն համոզված չէ, որ նման երեւույթ կա: Եվ արդյոք տեղին է հասարակության լայն շերտի կողմից այդքան գործածվող այդ բառակապակցությունը, որի իմաստն այնքան էլ հասկանալի չէ. «Տեղյակ չեմ, որ կա այդպիսի պրոցես: Չեմ կարծում, որ արվեստի պես արժեքները հեղափոխությամբ են առաջնորդվում, եթե նույնիսկ կտրուկ փոփոխությունների շրջան է լինում, մշակույթում չեմ կարծում, որ նման բան կա, գուցե դա պայմանական է»:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40