CNN, Reuters, Риа Новости. միջազգային հեղինակավոր մամուլը հայանպաստ հոդվածներով է հանդես գալիս

02.10.2020 23:21
2659

Միջազգային հեղինակավոր մամուլը սկսել է հայանպաստ ռեպորտաժներով և հոդվածներով հանդես գալ: Միջազգային հանրությունը, կարծես թե, այլևս որևէ կասկած չունի, որ Հայաստանն ու Արցախը կռվում են միջազգային ահաբեկչության դեմ և որ տարածաշրջանում Թուրքիայի կողմից բերված ահաբեկիչների գոյությունը այլևս հաստատված փաստ է: 

«Սեպտեմբերի 27-ից՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, Լեռնային Ղարաբաղում առնվազն երեք սիրիացի զինյալ է զոհվել», - պնդում է Լոնդոնում լույս տեսնող Guardian պարբերականը։ 

«17-ից 30 տարեկան սիրիացիները Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով հավաքագրվել են թուրք զինվորականների և [Անկարայի դաշնակիցը հանդիսացող] «Սիրիական ազգային բանակի» հրամանատարության իմացությամբ», - պնդում է BBC-ի արաբական ծառայությունը։ 

BBC-ի թուրքական ծառայության տեղեկություններով` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով հավաքագրված սիրիացիների ընդհանուր թվաքանակը հասնում է 1000-ի։ Լրատվամիջոցի աղբյուրները տեղեկացրել են, որ դրանցից 250 հոգու Սիրիայի սահմանից ոչ հեռու գտնվող Գազիանթեփ քաղաքից տրանսպորտային օդանավերով տեղափոխել են Ադրբեջան։ 

Guardian-ն ավելի է հեռուն է գնացել՝ հայթայթելով Լեռնային Ղարաբաղում զոհված սիրիացիներից մի քանիսի անձնական տվյալները։ Զոհերից մեկը Աթարիբ քաղաքի բնակիչ Մուհամեդ Շհաալանն է։ Նրա մահվան մասին ընտանիքի անդամներին տեղեկացրել են «Ալ Համզա» դիվիզիայի ներկայացուցիչները՝ ասելով, որ «նրա դին Ադրբեջանից վերադարձնելը դժվար կլինի, բայց իրենք կփորձեն դա անել», սիրիացի զինյալի եղբոր խոսքերն է մեջբերում բրիտանական պարբերականը։ 

Ադրբեջանի կողմից սիրիացիների ռազմական գործողությունների մասին տեղեկություններ է հաղորդել նաև Մերձավոր Արևելքով զբաղվող ֆրանսիացի լրագրող Գիյոմ Պերյեն։ Նա Twitter-ում գրել է. «Խոսել ենք [սիրիացի] մարտիկների և հրամանատարների հետ։ Հավաքագրվել է մոտ հազար հոգի «Ալ Համզա» և «Սուլթան Մուրադ» ստորաբաժանումներից, ինչպես նաև փախստականների ճամբարներից։ Սեպտեմբերի 18-ից ի վեր նրանց սկսել են ուղարկել [Ադրբեջան]՝ վճարելով հազարական դոլարը։ Նրանցից երկուսը զոհվել են արդեն կիրակի օրը», - նշել է ֆրանսիացի լրագրողը։ 

Reuters լրատվական գործակալությունը գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտեր են ընթանում Լեռային Ղարաբաղի համար։ Գործակալությունը հաղորդում է, որ Հայաստանը ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք է հայտարարել այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի շրջանում մարտեր են սկսվել, որոնց հետևանքով երկու կողմն էլ մարդկային կորուստներ է կրել։ 

Reuters-ը հաղորդում է, որ Լեռնային Ղարաբաղում նույնպես ռազմական դրություն է հայտարարվել և զորահավաք սկսվել բախումներից հետո, որոնց մեջ կողմերը մեղադրում են մեկը մյուսին։ Գործակալությունը հաղորդում է, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը, որը տասնամյակների հակամարտության ընթացքում միջնորդի դեր է կատարել, կողմերին հորդորել է անմիջապես դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել։ 

Արցախում տիրող իրավիճակի մասին Ռուսական TASS լրատվական գործակալությունն օնլայն ռեպորտաժ է վարում և անմիջապես հաղորդում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկությունների, ինչպես նաև ստեղծված իրավիճակին տարբեր պետությունների արձագանքի մասին։ Ռուսական ՏԱՍՍ-ը կեսգիշերից 14 լուր է դրել կոնֆլիկտի մասին, որից երկուսն է ադրբեջանական աղբյուրից :

РИА Новости լրատվական գործակալությունը նույնպես մանրամասն ներկայացնում է Արցախում տիրող իրավիճակը։ Գործակալությունը հաղորդում է, որ Ռուսաստանի դաշնային խորհուրդը պատրաստ է միանալ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման ջանքերին: РИА Новости-ն նաև տեղեկացնում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Ընդ որում ՌԻԱ նովոստիի միջազգային լրահոսի վերջին 20 նյութերից 12-ը Ղարաբաղյան կոնֆլիկտի մասին ա, որց մենակ 1-ն ա ադրբեջանական աղբյուրից: 

gazeta.ru-ն վերջին երկու ժամվա մեջ երկու լուր է դրել Ղարաբաղի մասին, երկուսն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: 

Եվրանյուզն էլ է խուսափում օգտագործել ադրբեջանական աղբյուրներ: 

lurer.com

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08