Գորիս-Սիսիան մայրուղին բաց է երթեւեկության համար. փորձություններով լի ժամերն անցյալում են

31.01.2021 19:13
6194

Մ-2 մայրուղու Գորիս-Սիսիան հատվածում (Սդղի գյոլի խաչմերուկից մինչեւ Հարժիսի խաչմերուկ) հունվարի 30-ին ստեղծված լարված իրավիճակն ինչ-որ չափով մեղմացավ հունվարի լույս 31-ի  գիշերվա ժամը 2-ի սահմաններում:

Այդ ժամանակ ավարտին հասցվեց ձյունածածկույթի տակ մնացած մեքենաներից մարդկանց դուրս բերումն ու տարհանումը եւ նրանց տեղավորումը Գորիսի հյուրանոցներում:

Հաջողվել էր նաեւ ձյունազանգվածի տակ մնացած մեքենաների մի մասը դուրս բերել մայրուղու կամ մոտակա դաշտերի անցանելի տեղեր:

Փրկարար աշխատանքներն իրականացնում էին Գորիսի ճանապարհաշինարարները, ԱԻՆ-ի Գորիսի կառույցի  ծառայողները, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները:

Ոտքի էին հանվել նաեւ ՀՀ ԶՈՒ բանակային 1-ին կորպուսի համապատասխան ծառայությունները:

Օգնության էին հասել ՌԴ զինվորականները, որ տեղաբաշխված են Գորիսում:

Հունվարի 30-ի եւ լույս 31-ի գիշերվա աշխատանքների ամենագնահատելի արդյունքն այն էր, որ որեւէ մարդ չէր մնացել ձնաբքի հորձանուտում եւ որեւէ մեկի կյանքին ու առողջությանը վնաս չէր պատճառվել:

Հունվարի 31-ին Մ-2 մայրուղու այդ հատվածը մաքրելուն եւ անցանելի դարձնելուն միտված աշխատանքները շարունակվում էին նույն ռիթմով ու ընդգրկումով, ինչ-որ նախօրեին էին կատարվում:

Ինչպես հունվարի 30-ի երեկոյան եւ հունվարի լույս 31-ի գիշերը, այսօր նույնպես աշխատանքները տեղում համակարգում էր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:

Այսօր էլ մրրիկը շարունակվում էր նույն ուժգնությամբ, բայց եւ դաշտերում ու մերձակա սարերում այլեւս ձյուն չէր մնացել, ինչը հնարավորություն էր տալիս որոշակիորեն մաքրել ճանապարհը եւ ձյունածածկույթի տակից դուրս բերել մեքենաները:

Ժամը 16-ի դրությամբ մեքենաները, թեեւ  դժվարությամբ, երթեւեկում էին նաեւ դաշտային ճանապարհներով, որ բացվել էին անցած գիշեր, ինչը հնարավորություն էր տալիս նվազեցնել մեքենաների կուտակումները:

Ժամը 18-ի դրությամբ մեքենաների հոսքը, կարելի է ասել ամբողջապես, տեղափոխվել էր Մ-2 մայրուղի:

Այդուհանդերձ, օրվա ընթացքում ճանապարհային ոստիկանները Գորիսից խումբ-խումբ էին մեքենաները բաց թողնում, որպեսզի նոր կուտակումներ չառաջանան մայրուղում: Իսկ Երեւանից եկող մեքենաները ժամանակավորապես Գորիս քաղաք էին մտնում ոչ թե գործող մայրուղով, այլ նախկին՝ շրջանցող ճանապարհով, ինչը հնարավորություն էր տալիս ապահովել երկկողմանի երթեւեկություն:

Վերջին երկու լարված օրերը, կարծեք, հետեւում են մնացել: Սակայն ձմեռն առջեւում է, եւ, հիշելով նախորդ տարիների դասերը, Եռաբլրում կարող են կրկնվել նման ճգնաժամային իրավիճակներ:

Հենց այդ հանգամանքը նկատի ունենալով էլ Սյունիքի մարզպետը մեզ տեղյակ պահեց, որ հանրապետության համապատասխան գերատեսչությունների հետ արդեն իսկ միջոցառումներ են ձեռնարկվում՝ Մ-2 մայրուղու այդ հատվածում հնարավոր ճգնաժամային իրավիճակներից ավելի օպերատիվ եւ անվնաս  դուրս գալու համար:

Դե իսկ չենք կարող երախտագիտության խոսք չուղղել Գորիսի ճանապարհաշինարարներին (տնօրեն՝ Հարություն Ոսկանյան), Գորիսի փրկարարներին, ճանապարհային ոստիկաններին, 1-ին բանակային կորպուսի հրամանատարությանը եւ ռուս զինվորականներին՝ արհավիրքի ժամանակ համատեղ գործելու եւ հարյուրավոր մարդկանց ծանր իրավիճակից անվնաս դուրս բերելու ու տարհանելու  համար:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40