Հայաստանն ուրախությամբ կհյուրընկալի ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին այս տարվա հոկտեմբերին

30.04.2019 15:55
1185

Հայաստանը հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության բարձրացմամբ և պատրաստ է անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրել այդ նպատակին հասնելու համար: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով մամուլի համար հայտարարության ընթացքում:

«Այսօր մեր հանդիպման օրակարգում 13 հարց էր, որոնցից շատերն ունեն կարևոր նշանակություն մեր ինտեգրացիան խորացնելու գործում։ Մասնավորապես դա վերաբերվում է Միության թվային օրակարգի՝ մեր համագործակցության առաջնահերթություններից մեկի, իրականացման հետ կապված հարցերին։ Մենք քննարկեցինք ԵԱՏՄ-ում առևտրի թվային էկոհամակարգի հարցը։ Այդ հարցը կարևոր նշանակություն ունի առցանց առևտրի զարգացման համար»,-տեղեկացրեց ՀՀ վարչապետը:
Նա նշեց, որ քննարկվել է նաև գործադիր իշխանության հետ Հայաստանի, Ռուսաստանի և Ղրղզստանի տնտեսավարողների փոխգործակցության ընթացքում օգտագործվող էլեկտրոնային թվային ստորագրությունների ազգային գաղտնագրական ստանդարտների օգտագործման հարցը։ «Այս հարցը բարձրացրել էր հայկական կողմը, և մենք ուրախ ենք, որ մեր գործընկերներն աջակցության պատրաստակամություն հայտնեցին։ Մենք նաև քննարկեցինք «Արդյունաբերական կոոպերացիաների և տեխնոլոգիաների տրանսֆերի Եվրասիական ցանց» նախագիծը։ Դրա հիմնական նպատակն է գործընկերության ձևավորման էկոհամակարգի ստեղծումը, փոքր և միջին ձեռնարկությունների ներգրավումը խոշոր արտադրողների շղթաներում, ինչպես նաև նորարարական գործընթացների խթանումը՝ տեխնոլոգիաների տրանսֆերի միջոցով»,-ասաց վարչապետ Փաշինյանը:

Նիստի օրակարգում էին նաև Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործելուն խանգարող հանգամանքների վերացման հարցերը։ Փաշինյանն առանձնացրեց կառույցի երկրների արտաքին տնտեսական գործունեության կարգավորման  համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացմանն ուղղված որոշումը։

ՀՀ վարչապետը հայտնեց հայկական կողմի պատրաստակամությունը հետագայում ևս Երևանում անցկացնել միջոցառումներ ԵԱՏՄ շրջանակներում: «Մենք ուրախ կլինենք ողջունելու պետությունների ղեկավարներին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը կանցկացվի Հայաստանում այս տարվա հոկտեմբերին»,-ասաց նա:

Փաշինյանը հույս հայտնեց, որ այսօր անցկացված նիստն, ինչպես և Եվրասիական տնտեսական կառույցի շրջանակներում Հայաստանի նախագահությամբ իրականացվող մյուս նախաձեռնությունները, կծառայեն ի նպաստ հետագա ինտեգրացիայի և գործնական արդյունքների գրանցման՝ առաջին հերթին միության հանրապետությունների քաղաքացիների համար:

Երևանում ապրիլի 30-ին կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի 17-րդ նիստը, որը նախ գումարվել է նեղ կազմով, ապա՝ ընդլայնված: Նիստի օրակարգում ընդգրկված էր 13 հարց: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

armenpress.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22