ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի մասնակցությունը REV2014 միջազգային գիտաժողովին

23.04.2014 16:36
2716

 

ՍԵՅՐԱՆ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Կապանի մասնաճյուղի
տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ


 

Ավելի քան 210 տարի առաջ Էդինբուրգի (Շոտլանդիա) Հին ավագ դպրոցի ուսուցիչ Ջեյմս Փիլանսն առաջին անգամ դասի ընթացքում օգտագործեց գրատախտակը` տեսանելի դարձնելով ուսուցչի գրածը դասարանի բոլոր աշակերտներին: Ներկայումս արդեն սովորական է դարձել տեղեկատվության արտապատկերման արդիական միջոցների (էլեկտրոնային ինտերակտիվ գրատախտակներ, լազերային պրոյեկտորներ եւ այլն) կիրառումը դպրոցներում, բուհերում եւ այլ կրթական ու գիտահետազոտական հաստատություններում:

Սակայն ուսումնական գործընթացի որակի եւ մատչելիության ապահովման օրավուր աճող պահանջները ստիպում են կրթության կազմակերպման նոր մեթոդաբանական եւ տեխնիկական միջոցների կիրառում: Մասնավորապես, Բոլոնիայի գործընթացի շրջանակներում եվրոպական կրթական միասնական տարածք ապահովելու նպատակով բուհերում ուսանողների կոմպետենցիաների վրա հիմնված ուսանողակենտրոն «Թյունինգյան մեթոդաբանության» կիրառումը պահանջում է ուսումնական գործընթացում բարձրագույն մասնագիտական կրթության կազմակերպման նորագույն միջոցների հրատապ ներդրում: Այդպիսի միջոցներից է հեռավար ճարտարագիտության եւ վիրտուալ գործիքակազմի կիրառման վրա հիմնված ստեղծագործական ճարտարագիտական կրթությունը, որի զարգացմանն է ուղղված Իլմենաուի տեխնոլոգիական համալսարանի (Գերմանիա) համակարգմամբ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի եւ հինգ եվրոպական բուհի ու տասնհինգ ընկերության մասնակցությամբ իրականացվող 530278-TEMPUS-1-2012-1-DE-TEMPUS-JPHES միջազգային նախագիծը: Ճարտարագիտական կրթության այս հեռանկարային ուղղության զարգացմանն են ուղղված հեռավար ճարտարագիտության եւ վիրտուալ գործիքակազմի ոլորտի աշխարհի խոշորագույն ընկերությունների եւ բուհերի հետազոտությունների արդյունքները, որոնք, սկսած 2004 թվականից, պարբերաբար ներկայացվում են միջազգային հեղինակավոր «Հեռավար ճարտարագիտության եւ վիրտուալ գործիքակազմ (REV)» ամենամյա գիտաժողովում: 2014թ. փետրվարի 26-28-ը Պորտուգալիայի Պորտո քաղաքում տեղի ունեցած REV2014 միջազգային գիտաժողովին մասնակցում էր 40 երկիր ներկայացնող շուրջ 160 գիտնական: Գիտաժողովի ծրագրային կոմիտեի որոշմամբ գիտաժողովին մասնակցելու թույլտվություն էր ստացել նաեւ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղը, որը Հայաստանի Հայ-ամերիկյան համալսարանի հետ համատեղ ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը: Մասնաճյուղից ներկայացված «Վիրտուալ օբյեկտի վիճակագրական մոդելի կառուցումը LabVIEW միջավայրում» թեմայով զեկույցը (հեղ. Ս.Բալասանյան, Հ.Գեւորգյան)», որում արտացոլված են «ԶՊՄԿ» ՓԲԸ ֆինանսավորմամբ մասնաճյուղում կատարվող թիվ 01-Գ/2010 գիտահետազոտական նախագծի արդյունքները, նվիրված է տեխնոլոգիական գործընթացների նմանակային մոդելների օգնությամբ վիրտուալ վիճակագրական տվյալների ստացմանը եւ դրանց հիման վրա հետազոտվող գործընթացների ռեգրեսիոն մոդելների կառուցմանը LabVIEW ծրագրային միջավայրում:

Ներկայացված զեկույցը պատշաճ ուշադրության արժանացավ համապատասխան ոլորտի գերմանացի եւ ճապոնացի գիտնականների կողմից, ովքեր առաջարկեցին մշակված վիրտուալ լաբորատորիան լծորդել Կապանի մասնաճյուղում տեղադրվելիք Իլմենաուի համալսարանում ստեղծված REAL հիբրիդային հեռավար լաբորատորիային, ինչի շնորհիվ այն մատչելի կդառնա նաեւ Հայաստանի եւ արտերկրի բուհերի ուսանողների համար:

ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի մասնակցությունը REV2014 միջազգային գիտաժողովին, բացի Հայաստանն արտերկրում ներկայացնելու բարձր առաքելությունից, կարեւորվում է նաեւ նրանով, որ այն առաջին արտասահմանյան գիտական գործուղումն էր մասնաճյուղի պատմության մեջ: Գործուղման ծախսերի 80%-ը ֆինանսավորվել է Տեմպուս նախագծի, մնացյալը` մասնաճյուղի արտաբյուջետային միջոցներից:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22