Կենտրոնացված քննություն, թեստի նոր տարբերակ. ԳԹԿ-ն ներկայացնում է 9-րդ դասարանի քննության մանրամասները

22.05.2019 14:42
1426

Հանրապետությունում նախատեսված 9-րդ դասարանի ավարտական քննություններից մեկը՝ հայոց լեզու առարկայից, այս տարի անցկացվում է կենտրոնացված, որին մասնակցում է 31 հազար 560 աշակերտ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ վարչապետի աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ քննությունն անցկացվելու է մայիսի 26-ին:

«Մինչ այդ հսկայական նախապատրաստական աշխատանք է տարվել: Նշված երեխաները քննությունը հանձնելու են 251 քննական կենտրոնում: Դրանք ոչ միայն մայրաքաղաքում են, մարզկենտրոններում են, այլև գյուղական համայնքներում»,-ասաց Կարո Նասիբյանը:

Գնահատման և թեստավորման կենտրոնը 9-րդ դասարանցիների կենտրոնացված քննության համար մշակել է թեստի նոր տարբերակ: Աշակերտները երկու տարի անընդմեջ հանձնել են փոխադրություն, սակայն այս տարվանից լինելու է թեստային տարբերակ, որն ավանդական ձևից տարբերվում է:

«Եթե թեստային տարբերակում ստուգողի միջամտություն չի լինում, ապա 9-րդ դասարանի հայոց լեզվի թեստի այս տարբերակում լինելու են նաև ստուգողներ: Մասնակցելու են հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ»,-ասաց նա: Թեստը բաղկացած է երեք մասից՝ ավանդական հարցը և ընտրովի պատասխանը, լինելու են առաջադրանքներ, որոնք կարճ և ընդարձակ պատասխաններ են պահանջելու և լինելու է շարադրանքի մաս: Տրված է լինելու տեքստ, որի մասին աշակերտն իր կարծիքն է արտահայտելու, ընդ որում, 50-60 բառի շրջանակում:

Պատասխաններն աշակերտները և ծնողները կարող են ստանալ դպրոցներից քննությունից 7 օր հետո: 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08