Նշանավոր հոգևորականը, հասարակական գործիչը, գիտնականը

15.04.2025 12:19
759

Մեկնարկել է ազգային գրադարանային շաբաթը, որն այս անգամ անցկացվում է «Գրադարանները ներառականության հարթակ» կարգախոսի ներքո։ Շաբաթի շրջանակում Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում անցկացվեց միջոցառում: Մարզային գրադարանի տնօրեն Լիաննա Գասպարյանը մանրամասնեց օրվա խորհուրդը:

Օրվա բանախոսը պատմաբան Գրիշա Սմբատյանն էր, զեկուցումը նվիրված էր համբավավոր եկեղեցական ու հասարակական գործիչ, գիտնական ու մանկավարժ Մեսրոպ Մագիստրոս արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանի 160-ամյակին, ով 19-րդ դարավերջի և 20-րդ դարի առաջին չորս տասնամյակի հայ իրականության նշանավոր դեմքերից էր։

Ծննդով Կապանի շրջանի Շիկահող գյուղից էր, Տեր-Մովսիսյանի քահանայական գերդաստանից։ Հարազատ ժողովրդին ծառայելու նրա կյանքի ուղին անցել է ծանր ու մղնձավանջային ժամանակներում։ Իր ժամանակի համեմատ հիմնավոր կրթություն է ստացել՝ Շուշիի թեմական դպրոցում, ապա՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև՝ ուսումնառություն Դորպատի համալսարանում, որտեղից անցնում է Եվրոպա և աշխատում գրադարաններում, ուսումնասիրում լեզուներ, վերադառնում Հայաստան և զբաղվում մանկավարժությամբ։

Բանախոսը նրան նախևառաջ բնութագրեց որպես գիտնական և հետազոտող, նոր միայն՝ հոգևորական։ Եվ իրավ, 1919-ին հրավիրվել է Հայաստանի համալսարան՝ որպես գրականության պրոֆեսոր և պատմաբանասիրական ֆակուլտետի դեկան։

Խորհրդային իշխանության հաստատումից հետո աշխատել է Մատենադարանում, շարունակել զբաղվել գիտությամբ (հեղինակ է մոտ 130 գիտական աշխատանքի)։

Մասնակցել է Զվարթնոցի պեղումներին, որի արդյունքները փաստական հարուստ նյութ տվեցին հայ ճարտարապետության պատմության ուսումնասիրողներին։

Գործուն մասնակցություն է ունեցել ցարական կառավարության կողմից բռնագրավված հայ եկեղեցու և վանքերի գույքը հայ ժողովրդին վերադարձնելու համար սկսած համաժողովրդական շարժմանը։

Ցարական կառավարության օրոք Մեսրոպ սրբազանը յոթ տարի եղել է Էջմիածնի սինոդի ազդեցիկ անդամներից մեկը,  երեքական տարի՝ Թիֆլիսի  և Աստրախանի հայոց թեմերի առաջնորդ։ Խորհրդային իշխանության օրոք տասը տարի եղել է Էջմիածնի գերագույն խորհրդի անդամ և հինգ տարի Իրանա–հնդկական թեմի առաջնորդ։ Ընդհանուր առմամբ 46 տարի եղել է Էջմիածնի վանքի միաբան և 30 տարի եպիսկոպոս, ապա՝ արքեպիսկոպոս։

Իր կյանքի վերջին շրջանում դիմում է ներկայացնում Էջմիածնի գերագույն հոգևոր խորհրդին՝ հայտնելով վանքի միաբանությունից հեռանալու և հոգևոր կոչումից հրաժարվելու  որոշման մասին։ Շատ չանցած՝ 1939 թ․ հունիսի 3-ին հանկարծամահ է լինում 74 տարեկան հասակում՝ վերջակետ դնելով իր փոթորկուն կյանքին։

Ժամանակակիցների վկայությամբ՝ նրա ձեռագիր գործերից շատերը կողոպտվեցին և ոմանց համար գիտական աշխատանքի նյութ դարձան։

Միջոցառման մասնակիցներն ակնհայտորեն գոհ էին օրվա բանախոսի կողմից իրենց նշանավոր հայրենակցի կյանքի և գործունեության մասին ներկայացրած զեկուցումից։

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40