Ընկավ պայքարի կիսաճանապարհին

31.01.2014 21:42
2018

Գորիսեցի Արթուր Փարսադանյանի հիշատակին

Ազատության եւ անկախության առաջին պատառիկները դառը եղան: Վայրենի, կրոնամոլ ադրբեջանցիները, դեռ Աստծո լուսաբացը չավետած, դեն նետեցին կեղտոտ չադրաները եւ արյան ծարավով սլացան առաջ: Սոսկումնալի տեսարան «եղբայրացած» քաղաքի փողոցներում` կոտորած, հրդեհ, անպատվություն, թալան, ստորացում եւ «հաճույք»` տատիկների ու թոռնուհիների բռնաբարության տեսիլներով...

Տեսարաններ, որոնք մարդկային կյանքի միլիոնավոր տարիների դժնդակ հանրագումարն էին:
Ուստի սկսվելը, լռելն ու դիմանալն անպարկեշտ էր, անհարիր…

Ալեկոծվեցին սրտեր, հոգիներ… Ծառս եղան նաեւ հեռավոր Սիբիրում զինվորական ծառայությունն ավարտած, Երեւանի երկրաբանական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանող Արթուրի սիրտն ու հոգին:

Հայոց լեռնաստանի ծնունդը հանգիստ չուներ… Նրան կանչում էին հայրենի լեռները:
– Ես գնում եմ, – միակ նախադասությունը, որ ասաց դեկանատում: – Ինձ կանչում են իմ հայրենի հողը, մեր զանգեզուրյան լեռները, որոնք այսօր պաշտպանության կարիք ունեն:
Դեկանը խոժոռված աչքերով նայեց ամրակազմ, ատլետիկ կազմվածքով ուսանողին եւ տարակուսած շշնջաց` ախր ո՞ւր ես գնում, չէ՞ որ դու ուսանող ես…

– Ես իմ քննությունները սահմաններում կհանձնեմ եւ այն էլ ավելի հաջող, ինձ պահել չեք կարող…
88-ի խոր աշունն էր: Արեւիքի ոսկեդեղին այգիններն առատորեն են պարգեւել հողի աշխատողին, որոնք ամբարելով նուռն ու թուզը` խաղողի վերջին ողկույզներն են դասավորում արկղերի մեջ` փախստական հայերին ուղարկելու համար:

Արթուրը` գորիսեցի երիտասարդը` մտազբաղ նստած ապառաժի փեշին, հայացքով չափում էր Արաքսի հունը, մտաբերում պատմության էջերը. շուրջ յոթ տասնամյակ առաջ իր քաջարի ջոկատով այս վայրով է անցել հայոց սպարապետ Նժդեհը:

Նժդեհ, Անդրանիկ, Դրո… Ու՞ր եք, հայոց արծիվներ, դուք չկաք, կան ձեր թոռները, որոնք այսօր ձեր ոտնահետքերով սարերն են բարձրացել, իջել հովիտները, մտել անտառները` պաշտպանելու սրբացած հայոց պատառիկ հողը խաշնարած այն ցեղից, որ արյան ծարավով օղակել է Սյունյաց լեռնաշխարհը:

– Արթու՛ր, ջոկապետ, սթափվի՛ր, քեզ կոմիսարն է կանչում, - կամացուկ ասաց Վարդանը եւ անհետացավ ընկուզենու ձորակում:

– Տղանե՛ր, – կտրուկ ու սեւեռուն հայացքով ասաց կոմիսարը, - ադրբեջանցիներն օգտվելով հայ ժողովրդին հասած բնական մեծ աղետից` որոշել են փակել երկաթուղին Նյուվադի գյուղի շրջանում` թույլ չտալով տեղ հասցնել մարդասիրական այն օգնությունը, որ ուղարկում են աշխարհի ժողովուրդները…

Մեր խնդիրն է բաց պահել երկաթուղու այս հատվածը եւ անհրաժեշտության դեպքում գյուղը մաքրել ադրբեջանցիներից:

Հիշե՛ք, հազարավոր անօթեւան երեխաներ, մայրեր ու քույրեր սպասում են այդ օգնությանը…

Արթուրն իր ջոկատով հսկողության տակ էր վերցրել երկաթուղու այն հատվածը, որ ադրբեջանցիները հաճախակի էին վթարային դրություն ստեղծում, կանգնեցնում, ջարդում ու բեռնաթափում վագոնները: Բոլոր զգուշացումները, բանակցություններն ու խնդրանքներն արդյունք չտվեցին…

– Հրամանատա՛ր, սպասել այլեւս անհնարին է, գործի պետք է անցնել, ուշացումը մահ է, ինչքան շուտ, այնքան լավ, – ասաց Արթուրը եւ զինվորական ձեւով ձգվեց տղաների առջեւ:

– Այո՛, այս գիշեր Նյուվադին կմաքրենք… Միայն չմոռանաք ամենակարեւորը` ըստ պլանի եւ առանց զոհերի, – ասաց հրամանատարը եւ ոտքի ելավ:

Դաժան էր գիշերային մարտը, անողոք, բայց արդյունավետ: Եղան երկու զոհ, մի քանի վիրավորներ…

Առավոտյան` անքուն, հոգնած ֆիդայիներն` իրենց պարտքը սրբորեն կատարած, հավաքվեցին հավաքակայանում:

– Այս գիշերվա գրոհը, – նշեց հրամանատարը, – մեր առաջին մկրտությունն էր, նոր է սկսվում պայքարը: – Այսուհետեւ հսկողության տակ պետք է առնենք ամբողջ սահմանատարածքը, որպեսզի ապահովենք բնակչության խաղաղ կյանքը, պաշտպանենք Հայաստանի հարավային դարպասը:
Անքուն ու պայքարի բազում օրեր անցկացրեց Նյուվադու ազատարար Արթուրը:

Ծանրանում էր ժողովրդի վիճակը: «Եղբայր» ադրբեջանցիները միանգամայն շրջափակեցին ամբողջ Հայաստանը: Սկսվեցին սահմանամերձ գյուղերի հրետակոծությունը, անասնագողությունը եւ մարդկանց առեւանգումը:

Մարտերը թեժանում էին Հայաստանի հյուսիսարեւելյան շրջանում: Օգնել էր պետք, զենք ու զինամթերք, սնունդ ու հագուստ էր պետք երկրապահ ջոկատներին:

Հանրապետությունում խիզախի անուն վաստակած ֆիդային հատուկ հանձնարարություն ստացավ` գաղտնի կերպով բեռներ հասցնել Մեղրի- Իջեւան երթուղով…

Այդ ուղին անցնում էր հարազատ տան մոտով, ու մեկ-մեկ գիշերներն Արթուրն այցի էր գնում հարազատներին: Սքեմավոր մայրը, որ վերջին տարիներին շատ հարազատներ էր կորցրել, աղոթում էր որդու հաջողության համար եւ երբեմն էլ հանդիմանում նրան` ավելի համարձակության եւ անկոտրում կամքի համար` չմոռանալով շշնջալ ականջին. «Զգույշ եղիր, բալա՛ս, վտանգավոր է քո գործը…»:

– Եղավ, մայրի՛կ, եղավ, սրբորեն կկատարեմ քո պատգամները, – կատակեց Արթուրը եւ այդ գիշեր ընկերների հետ ճանապարհ ընկավ:

Հայրենի օջախում վերջին կատակն էր: Ի՞նչ իմանար, որ հետադարձ չի լինելու, իրեն հատուկ կատակներով չի ուրախացնելու եղբոր բալիկներին, հորն ու մորը, քույրերին եւ ավագ եղբայր Ռոմիկին:

Ի՞նչ իմանար, որ վահանի վրա են բերելու իրեն` Արթուրին:
Մռայլ էր հուլիսյան գիշերը… ամպրոպ, կայծակ, եւ այն, որ խորհրդային բռնապետների որոշմամբ զինաթափ պետք է անեին հային, այո՛, միայն հային, որ ազատության դրոշ է պարզել, որ ինքնուրույնություն է պարզում, որ ազատ ապրելու ճամփա է բացում: Օ~, ինչքան դառն եղավ այդ ազատությունն… ամենուր խուզարկություն, ամենուր լպիրշ պիտակներ` էքստրիմիստ… նացիոնալիստ… խառնակիչ… պահանջատեր (Արցախ ու Նախիջեւան… եւ անգամ` Արեւմտահայաստան): Հսկողություն ճամփաներին, ջարդեր Զվարթնոցում ու երեւանյան հրապարակներում, սահմանամերձ գյուղերում ու քաղաքներում:

Արթուրը մտատանջության մեջ էր: «Վիլիս» մեքենան տնքում էր բեռան տակ, բայց ավելի շատ տնքում էին երկրապահ ջոկատի տղաներն Իջեւանում: Զենք չկար, օգնությունը` քիչ, վտանգը ամենուր:

– Դեհ, քեզ տեսնեմ, Արթու՛ր տղա… Կեռմանները քեզ համար չեն, սուլոցները չես լսում, ճամփադ բաց է… Հասի՛ր, քեզ են սպասում:

Գեղատեսիլ, բայց մռայլված Գեղամա ծովի ավազանն է: Սլանում է Արթուրն իր «Վիլիսով»` ժամ առաջ տեղ հասնելու, օգտակար բեռը տալու ընկերներին:

Լեռնանցքի բազում կեռմանները հաղթահարելով եւ, իհարկե, որոշակի կարգ ու կանոն (կասեցման միտում) խախտելով` կանգ առավ հարթավայրի ճամփի արգելափակոցի մոտ:

– Ովքե՞ր եք, ու՞ր եք գնում, – մեքենային մոտեցավ պարետային «օրինապահ» ենթասպան եւ պահանջեց իջնել մեքենայից եւ հետեւել իրեն:

– Ի՞նչ է պետք, – մեքենան արգելակեց Արթուրը եւ իջավ: – Գնում ենք այնտեղ, ուր մեզ են սպասում, - կազատենք ճանապարհը:

– Դուք կալանված եք, մեքենան իր ամբողջ կարողությամբ պետք է հանձնեք մեզ…

– Իմացե՛ք, այս մեքենան եւ նրա բեռը հայի փրկության համար են…

– Հեռացի՛ր մեքենայից, – բղավեց ենթասպան եւ բռունցքով հարվածեց Արթուրի դեմքին:

– Ախ, դու ստոր վարձկան, – գոչեց Արթուրը եւ կյանքում առաջին անգամ գործի դրեց ըմբշամարտիկի հնարքները: Ենթասպան գալարվում էր գետնին: Արթուրը խղճաց եւ բարձրացրեց նրան: Լսվեց կրակոց… Մի ակնթարթ, եւ պարեկախումբն անհետացավ մթության մեջ… Տղաները դուրս թափվեցին «Վիլիսից»:

Բայց… Բայց արդեն ուշ էր. սրտից խոցված Արթուրը մի ձեռքով հենվել էր մեքենային, մյուսով ցույց էր տալիս սահմանամերձ գնացող ուղին:

…Ողբում էր մայրը, ողբում էին հարազատներն ու համերկրացիները: Թափորը գնում էր լայնահուն փողոցով դեպի Գորիսի քաղաքային գերեզմանոց, ուր ընկերների հրազենային ազդակներով մայր հողն իր գիրկն առավ հայ ազատամարտիկներից մեկին եւս…

Նա զոհվեց պայքարի կիսաճամփին, խորհրդային կոչվող երկրի անողոք կարգերի խառնարանում:
Թող այս փոքրիկ պատմությունը լինի մխիթարանք, հուշ Արթուրի ծնողների` Վոլոդյա եւ Աիդա Փարսադանյանների համար:

ԱՐԱՐԱՏ ԱՅՎԱԶՅԱՆ
«Զանգեզուր» , 24 հունիսի 1992, N 47

Հասանք Սիսիան. Նիկոլ Փաշինյան

14.03.2026 11:33

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41