Փաստաբանի տրեխներով այս տղան կկարողանա՞ երբեւէ տիրապետել իր փեշակին, թե՞…

31.08.2018 16:08
1986

Հայաստանում գոյություն չունեցող «Զանգեզուր TV» ինքնակոչ լրատվամիջոցն օգոստոսի 30-ին հերթական ապատեղեկատվությունն է սփռել՝ «Սյունյաց երկրի» խմբագրին առնչվող, ով քաղաքացիական երկու գործով հայցվորի ներկայացուցիչ է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Օգոստոսի 28-ին դատարանի Սիսիանի նստավայրում քաղաքացիական այդ գործերով հերթական դատական նիստերն էին, եւ Կապանից «ստեղծագործական» հատուկ խումբ էր գործուղվել Սիսիան՝ դատական նիստերը տեսաձայնագրելու ու Սամվել Ալեքսանյանի հետ զրուցելու հույժ կարեւոր «պետական» առաքելությամբ:

Դատական նիստերի տեսաձայնագրումը, սակայն, չթույլատրվեց, քանի որ նախորդ նիստերում էին դեռեւս նման որոշում ընդունվել նախագահող դատավորի կողմից՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հոդված 114-ի 3-րդ մասը. «Դատական նիստի կինո եւ լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաեւ հեռարձակումը ռադիոյով ու հեռուստատեսությամբ կատարվում են կողմերի համաձայնությամբ՝ գործը քննող դատավորի թույլտվությամբ»:

Դատական նիստերն ընթացել են նորմալ, օրինական հունով ու որոշակի աշխատանքներից հետո հետաձգվել:

Եվ, չնայած իրավիճակի պարզությանն ու հստակությանը, «լրատվամիջոցի» փրփրաբերան աղջիկը (առանց կակազելու) ինչ-որ նյութ է շինել՝ ձգտելով ոչ թե տեղի ունեցածը ներկայացնել հանրությանը, այլ հաճոյանալ գաղութարարներին, սակայն սովորական նեյնիմական է ստացվել՝ խուսափողական, տարտամ եւ անորոշ տեքստով:

Արձանագրենք, որ փրփրաբերանն այս անգամ եւս անազնիվ ու անմաքուր է խաղացել: Եթե մի փոքր բարոյականության ունենար, ապա կներկայացներ ամբողջն ու իրականը: Եվ մասնավորապես կասեր, թե ինչու  է Սամվել Ալեքսանյանը վերստին հրաժարվել հարցազրույցից: Իսկ խմբագիրը դատարանի շենքում (նիստերից հետո), մի քանի հոգու ներկայությամբ, պատճառաբանել էր իր դիրքորոշումը՝ հայտարարելով երիցս՝ «Հայաստանում «Զանգեզուր TV» անուն հեռուստալրատվամիջոց չկա: Այն վխտում է հեռարձակման օրինական լիցենզիա ստացած «Սոսիի» փոխարեն: Այն վխտում է «Սոսիի» հիմնադիր «Ձագեձոր» ՍՊԸ-ի մասնակիցների սեփականությունը զավթելու արդյունքում եւ սպասարկում է Սյունիք ներխուժած գաղութարարներին: Ու քանի որ մեր երկրամասում ընդդեմ նրանց ազգային-ազատագրական պայքարի նոր փուլ է սկիզբ առել, եւ քանի որ այդ լժե լրատվամիջոցը սպասարկում է գաղութարարներին ու որեւէ կապ չունի Սյունիքի հետ, մենք չենք կարող հարցազրույց տալ: Եվ հետո, լրագրողի անվամբ ներկայացողը լրջություն, անկեղծություն, վստահություն չի ներշնչում: Միգուցե եւ հարցազրույց տայինք, եթե նրա փոխարեն հանդես գար այլ անձնավորություն՝ մի քիչ  լրջություն եւ պատկառանք ներշնչող»:

Փոքրիկ, բայց էական այս դրվագը Վահեի քարտուղարուհին եւ նրա թիկնազորի տղերքի համար սուրճ պատրաստողը թաքցրել ու չի ներկայացրել, որպեսզի հեռուստադիտողը չիմանա ճշմարտությունը:

Եվ իրականությունը ներկայացնելու, բուն գործի մասին խոսելու փոխարեն (եթե, իսկապես, այդ նյութն իրեն հետաքրքրում էր, եթե դրա համար էր Կապանից Սիսիան հասել), խոսափողը տրամադրել է տվյալ քաղաքացիական գործերով հայտնի երկու դերասանին, որպեսզի պատվիրատուին զեկուցի՝ տե՛ս, որքան հավատարիմ եմ քեզ ծառայում, տե՛ս, Սամվել Ալեքսանյանի մասին նյութ եմ հորինել, ու՞ր է իմ փայը…

Սակայն Գեորգի Մելիքյան փաստաբանն էկրանին կրկին երեւաց ողորմելիի առաքելությամբ:

Մոտ երկու տարի շարունակ (վարձատրվելու պարագայում) չկարողանալով պատշաճորեն պաշտպանել վստահորդ բանսարկուի շահը, չկարողանալով գոնե մեկ պռատ ապացույց ներկայացնել պատասխանողի ճլորած վնգստոցը հիմնավորելու համար (անգամ ապացուցողական բեռը դատարանի կողմից բաշխվելուց հետո), նորից հույսը դրեց վայրահաչելու էժանագին գործելակերպի վրա, ընդ որում՝ խոսելով ոչ թե բուն գործերի, այլ այն մասին, թե ինչու է հայցվորի ներկայացուցիչը դեմ արտահայտվել դատական նիստերը տեսաձայնագրելուն:

Հետո պարզապես նողկալի դարձավ՝ դատողության վարժանք անելով Գորիսի ամենաբարեհամբավ կրթօջախներից մեկի մասին:

Հաղորդման այդ դրվագն իսկապես մտորելու տեղիք է տալիս:

Մարդը չորս-հինգ տարի իրավաբանական կրթություն է ստացել (ասում են), տարիներ շարունակ փաթաթվել փաստաբանի յափնջիի մեջ ու ձախողվել-տապալվել՝ առնվազն մեզ հետաքրքրող գործերի մասով՝ այդպես էլ լիարժեք չտիրապետելով իր փեշակին: Եվ այդքանից հետո համարձակվում է մտավարժանք անել իր հետ հեռավոր աղերս անգամ չունեցող կրթության ոլորտի մասին:

Դրա փոխարեն կարող էր, ասենք, երկու տարի ձգձգվող դատավարության ընթացքում գոնե մեկ փաստ բերել, թե ինչու է, այնուամենայնիվ, իր վստահորդը վնգստում:

Եվ այնքան անազնիվ է, որ հայտարարում է, թե գործը ձգձգվում է հայցվոր կողմի պատճառով՝ չփաստարկելով իր ասածը:

Եվ այնքան վախկոտ է, որ չի համարձակվում խոստովանել՝ «Դատաքննությունը ձգձգվում է, քանի որ չեմ կարողանում իմ վստահորդի զրպարտող արտահայտությունները հիմնավորել, պաշտպանել նրան, ու միակ ելքը ձգձգելն է»:

Եվ այնքան անճար է, որ չի ուզում խոստովանել նույն գործերով Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններում չորս անգամ կրած խայտառակ պարտության մասին:

Եվ այնքան ստրուկ է, որ չի ուզում խոստովանել՝ գործերի քննությունը ձգձգվում է, քանի որ ինքը վստահորդի հաշվին փող աշխատելու տեղ է գտել հազիվ:

Ու տանը փակվելու եւ համալսարանում բաց թողած դասերը գոնե ուշացումով սովորելու, գործող օրենքներին ու նախադեպային իրավունքին քիչումիչ ծանոթանալու, սեփական իմացությանը պատած աննախադեպ երաշտը հաղթահարելու փոխարեն, երկրորդ անգամ ստանձնում է հեռուստաշոուի դերասանի վիճակը:

Տեսանյութում խոսում է նաեւ մեր թորշոմած բանսարկուն:

Ճիշտն ասած այդ տղայի դեմքին նայելիս միշտ էլ խղճահարությամբ ենք լցվել եւ ակամա մտորել՝ բա արժե՞ր մի քանի մանեթի համար նման դրության մեջ հայտնվել եւ քոռ գործիքի դեր ստանձնել:

Այս անգամ, սակայն, խղճահարության փոխարեն մեզ պատեց զվարճության զգացումը. նա փորձում էր խոսել «ամբողջ հասարակության» անունից:

Շատ զարմացանք, մինչ այդ թվում էր, թե նա կարող է իմանալ, ասենք՝ ո՞նց են սվաղ անում, ո՞ր խանութի ցեմենտը կամ գաջն է որակյալ, ո՞նց կարելի է պատը ներկելիս մի փոքր խալտուրա անել, մինչդեռ, պարզվում է՝ գիտի նաեւ գորիսյան հանրության կարծիքն ու դիրքորոշումը:

Հա, նաեւ Գորիսում իշխող վախի մթնոլորտի մասին է բարբաջում:

Իրականում, սակայն, Գորիսում մի հոգի կարող է լինել խուճապի մատնված. դա մեր սիրելի եւ անմոռանալի բանսարկուն է, ով հայցվորից հաշտություն աղերսելու հաջորդ օրը եկավ ու հրաժարվեց հաշտությունից՝ խոստովանելով, որ իրեն կսպանեն, եթե ինքը հաշտության գնա, եթե ինքը դադարի կաղկանձել հայցվորի դեմ…

Ինչեւէ, մենք հաջողություն ենք մաղթում զրպարտիչների ու բանսարկուների գվարդիայի առաջապահներին, նրանց սպասարկող եւ ֆինանսավորող «թըմ»-ին՝ ակնկալելով, որ հաջորդ դատական նիստին կներկայանան ապացույցների բեռով ու հերթական հեռուստանկարահանմանը  կազմ ու պատրաստ…

Սամվել Ալեքսանյան

31 օգոստոսի 2018թ.

                                                                                                     

 

 

 

                                                                                                                                                                              

 

 

 

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34